Ինչո՞ւ ծնողները չպետք է վիճեն երեխաների ներկայությամբ
«Երբ երեխաները դառնում են ծնողների վեճերի ականատեսները, նրանք ընդունում են վարքի սխալ մոդել»,- կիսվում է «Քրիստոնեական առաքելություն» եկեղեցու հովիվ, հինգ երեխաների մայր Օլգա Դերյոմովան։
«Եղել է ժամանակ, երբ ես ու ամուսինս տարաձայնություններ ենք ունեցել և պարզել ենք հարաբերությունները երեխաների ներկայությամբ։ Իհարկե, դա չի հասել իրար վիրավորելուն կամ իրար վրա ձեռք բարձրացնելուն, բայց վեճեր և տարաձայնություններ ամուսնական կյանքի սկզբում եղել են։ Հիմնականում դա լինում էր այն ժամանակ, երբ խորհուրդս պարզապես չէին գնահատում։ Բայց այս ամենում ամենավատն այն էր, որ երեխաները ականատես էին դառնում այդ վեճերին»։
Օլգա Դերյոմովան ասում է, որ անգամ այն ժամանակ, երբ իր և ամուսնու միջև ամեն բան լուծվում էր, երեխաները, վարքի սխալ մոդելն ընդունած, սկսում էին իրենք միմյանց հետ վիճելով ապացուցել, թե ով է ճիշտ։
«Մինչ ծնողները արդարություն են փնտրում, երեխաների մեջ սխալ մշակույթ է ձևավորվում։ Իհարկե, բոլորի մոտ են լինում վեճեր և տարաձայնություններ, բայց պետք է փակել դուռը և այնտեղ համաձայնության գալ՝ չփոխելով մթնոլորտը մեր փոքրիկների կյանքում։ Թող ձեր երեխաները միշտ տեսնեն, թե որքան եք դուք սիրում միմյանց, իսկ այն, թե ինչ կլինի փակ դռների հետևում, տարիներ անց կվերածվի իմաստուն խորհուրդների հենց նրանց՝ ձեր երեխաների համար։
Աղբյուր՝ CrossNews.AM