Գիտնականները խանդի դեմ բուժում են առաջարկում

Պիզայի համալսարանի գիտնականներն առաջարկում են բացահայտել պոտենցիալ խանդոտ անձանց՝ բժշկական զննումների և դեղամիջոցների օգնությամբ. այս մասին հաղորդում է life-world.ru-ն:

Պարզվում է, որ խանդի պաթոլոգիական նոպաները գլխուղեղի որոշակի շրջանում գերհուզականության արդյունք են, սակայն պոտենցիալ խանդոտներին հնարավոր է բացահայտել բուժզննման և որոշակի դեղորայքի միջոցով: Զուգընկերոջը վնասելու ցանկությամբ և մոլուցքով ուղեկցվող խանդը «Օթելլոյի համախտանիշի» դրսևորում է. «Այս իրավիճակում ուղեղում կատարվում է դոպամին հորմոնի ավելցուկային արտադրություն: Այսինքն՝ պաթոլոգիական խանդ դրսևորող անձն այդ պահին հաճույք է ապրում», – բացատրում են հոգեբույժները:

Ըստ մասնագետների՝ պոտենցիալ վտանգավոր խանդոտներին կարելի է բացահայտել մագնիտոռեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության և դեղորայքի միջամտությամբ: