Շնորհք՝ ձրի տրված Աստծո զորություն

«Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց»: Հռոմեացիների 12.3

Եթե շատ երկար ես ապրել աշխարհում, ապա հասկացել ես, որ շատ քիչ օրեր են ընթացել ճիշտ այնպես, ինչպես կցանկանայիր: Բարեբախտաբար, Աստված երբեք չի պատրաստվում մեզ դնել ինչ-որ իրավիճակում ու չտալ կարողություն ուրախությամբ անցնելու այդ իրավիճակի միջով:

Ես հավատում եմ, որ Աստված տալիս է Իր հատուկ շնորհքը յուրաքանչյուր իրավիճակի համար: Ահա, թե ինչպես եմ ես սիրում սահմանել շնորհքը. «Աստծո զորությունը, որն օգնում է մեզ անելու այն, ինչ անհրաժեշտ է անել»: Դու կարող ես ունենալ այդ զորությունն այսօր, սակայն դու պետք է ընդունես այն, և այն ընդունելու միակ ճանապարհը հավատքն է:

Հռոմեացիների 12.3-ն ասում է, որ Աստված ամեն մեկին հավատքի չափը բաժանեց: Ինքդ քեզ այսօր հարցրո՛ւ. «Ի՞նչ եմ ես անում իմ հավատքի հետ»: Ինչի՞ն է ուղղված քո հավատքը՝ ինքդ քե՞զ, ուրիշների՞ն, թե՞ հանգամանքներիդ: Դա շնորհքի մեջ ապրել չէ, դա պարզապես քո սեփական ուժերով և գործերով ապրել է: Ու դա գործին օգուտ չի տա:

Բայց երբ արձակում ես հավատքդ և վստահում Աստծուն՝ անելու այն, ինչ դու չես կարող անել, քո հավատքն ուղղվում է դեպի Նա: Այն ժամանակ շնորհքը՝ Աստծո զորությունը, կհոսի հավատքի միջոցով և քեզ կարող կդարձնի անելու այնպիսի բաներ, որոնք կզարմացնեն թե՛ քեզ, թե՛ ուրիշներին:

Ահա իմ ավելի երկար սահմանումը շնորհքի վերաբերյալ. «Այն Աստծո զորությունն է, որը ձրի գալիս է մեզ վրա, այսինքն՝ մեզանից պահանջվում է ոչինչ, բացի մեր հավատքն առ Աստված ուղղելուց, և այն կարողություն է տալիս մեզ հեշտությամբ, առանց որևէ պայքարի կամ ջանքի անելու այն, ինչ երբեք չէինք կարողանա մեր ուժերով անել»:

Ունեցի՛ր հավատք առ Աստված: Նա ցանկանում է տալ քեզ Իր շնորհքն այսօր:

Աղոթքի սկիզբ

Աստվա՛ծես գիտեմոր կյանքը միշտ այնպես չի ընթանաինչպես ես կուզեիբայց ես վստահում եմ ՔեզՀավատքով ես ընդունում եմ Քո շնորհքը՝ այն զորությունըոր ձրի տվել ես ինձորպեսզի կարողանամ անցնել ցանկացած իրավիճակի միջով, որի առջև այսօր կկանգնեմ:

Աղբյուր՝ Joyce Meyer Ministry