Որդեգրված երեխայի ուրախությունը

Ամերիկացի ամուսիններ Դենիել և Փեյջ Զեզուլկաները արդեն երեք տարի է, ինչ իրենց ընտանիք են վերցրել երեք երեխայի՝ երկու քրոջ ու նրանց հարազատ եղբորը, սակայն միայն վերջերս են թույլտվություն ստացել՝ որդեգրելու իրենց հոգեզավակներին:

Այդ լուրը նրանք ավագ քրոջը հայտնել են իր իսկ ծննդյան օրը, և դա լավագույն նվերն էր երեխայի համար, ով փոքրուց առանց ծնողի էր մեծացել: Որդեգրված ընտանիքում երեխաներն ապրում են՝ չիմանալով, թե ինչ է իրենց սպասվում ապագայում, և հիմա նրանց ծնողները պաշտոնապես որոշում են կայացրել՝ որդեգրել նրանց:

Աղջկա ապրումները, որոնք ծնողները նկարահանել են ու տեղադրել համացանցում, անգին են: Դանիելն ու Փեյջը գրում են ուրախ լուրը թղթի կտորի վրա, դնում այն շրջանակի մեջ և թաքցնում արկղում:

«Որդեգրությունը հիասքանչ է, և մենք ցանկանում ենք, որ ուրիշները ևս իմանան, որ բարձր տարիքի երեխաների ու նրանց հարազատ քույր-եղբայրների որդեգրությունը կարող է դառնալ ամենահիասքանչ արկածը, որը նրանք երբևէ կարող են ունենալ»,- նշում է Փեյջը:

 

Աղբյուր՝ CrossNews.am