Մանկական աղոթքը
Երբ ես կրում էի իմ պատիժը փշալարերից այն կողմ, շատ անկարգապահ էի և ոչ մի բարի բան չէի սպասում կյանքից, միայն բանտից ազատմանը: Եվ մեկ օր, բոլորովին անսպասելի այնպես ստացվեց, որ ինձ ազատեցին նախատեսվածից մեկ տարի շուտ՝ օրինակելի պահվածքի և լավ աշխատանքի համար:
Եվ ահա ես տուն վերադարձա անսպասելի՝ մի ամբողջ տարի շուտ: Մի երեկո, անցնելով իմ հնգամյա դստեր սենյակի կողքով, հանկարծ նկատեցի, որ մինչև պառկել քնելը նա իր մահճակալի մոտ ծնկած ինչ-որ բաներ է շշնջում: Ես կնոջս հարցրեցի, թե ինչ է կատարվում մեր փոքրիկի հետ:
Եվ նա պատասխանեց, որ մեր դուստրը արդեն մեկ տարի շարունակ ամեն օր աղոթում է ու իր աղոթքի մեջ նաև խնդրում, որ Նա հրաշք անի՝ իր հայրիկը շուտ ազատվի բանտից:
Թե ինչ էր խնդրում նա Աստծուց հենց այդ երեկո, ես չգիտեմ, բայց մինչ այժմ զարմացած եմ այն հրաշքից, որ Աստված արեց իմ կյանքում մեր 5 տարեկան դստեր աղոթքի պատճառով:
Վիկտոր