Ի՞նչ է նշանադրությունը…

Նշանադրությունն Աստծո տեսանկյունից:

Հին ուխտում եբրայերեն «aras» բառը թարգմանվում է որպես «նշանված», որը նշանակում է՝ «որոշակի պարտականություններ ամուսնության վերաբերյալ»: Այլ խոսքով՝ կապել ինքդ քեզ մեկ ուրիշի հետ ամուսնության խոստմունքով: Իսկ անգլերեն լեզվում «նշանադրություն» բառն ունի բառացիորեն այդպիսի նշանակություն ՝ «engagement», այսինքն՝ «պարտականություն»:

Նշանվածները՝ տղամարդն ու կինը, համարվում են ամուսիններ, սակայն առանց սեռական հարաբերությունների մեջ մտնելու իրավունքի:

Ահա մեկ համար Աստվածաշնչից, ուր նշանվածների մասին խոսվում է որպես ամուսին և կին. «Եթե մեկ կույս աղջիկ մի մարդու նշանված լինիև մեկ մարդ գտնի նրան քաղաքի մեջ և նրա հետ պառկիայն ժամանակ երկուսին էլ դուրս հանեք այն քաղաքի դուռըև նրանց քարերով քարկոծեքոր մեռնենԱղջկան նրա համար՝ որ չաղաղակեց քաղաքումև մարդուն նրա համար որ իր դրացու կնկան լլկեցԵվ չարությունը քո միջից վերացնես» (2-րդ Օրին. 23.23-24):

Ինչպես տեսնում ենք` նշանվածները հավասար են համարվում ամուսիններին: Փաստորեն նշանվելիս երկու անձինք ամուսնության պարտականությունով կապում են մեկմեկու:

Որքա՞ն պետք է լինի «սպասման» ընթացքը:

Աստվածաշունչը հստակ ժամկետ չի սահմանում նշանադրության և ամուսնության միջև, բայց լավ կլինի, որ այդ ընթացքը երկար չտևի մի շարք պատճառներով: Այն սպասման ընթացք է, իսկ սպասումը երբեք հաճելի չի լինում, հատկապես՝ սիրահարների համար, ովքեր անհամբերությամբ սպասում են սիրելիի հետ ավելի մոտ հարաբերություններին, որ Աստված է առաջարկում ամուսնության շրջանակներում:

Երբ Աստված զգուշացնում էր Իսրայելին այն անեծքների մասին, որոնք կհասնեն նրանց Տիրոջ օրենքը զանց անելու հետևանքով, Նա ասաց. «Դու կնկան կնշանվեսև ուրիշը կպառկի նրա հետտուն կշինեսև նրա մեջ չես բնակվիայգի կտնկեսնրա խաղողը չես ժողովի» (2-րդ Օրին. 28.30):

Աստված ցանկանում է, որպեսզի ամուսնության մեջ արտացոլվի երկնայինը:

Երբ Աստված Իր ժողովրդին հրահանգներ էր տալիս պատերազմը ճիշտ վարելու վերաբերյալ, Նա նաև պատվիրեց հետևյալը. «Երբ քո թշնամիների դեմ դուրս գաս պատերազմի և տեսնես … մի մարդու, որ կնկա է նշանվել և նրան չի առելթող ետ դառնա գնա իր տունըՄի գուցե պատերազմում մեռնիև մեկ ուրիշ մարդ առնի նրան» (2-րդ Օրին. 21.1,7):

Ինչպես տեսնում ենք՝ Աստված մեզ ցանկանում է երջանկություն և համալրում մեր ընտանիքներում, որպեսզի մենք մեր կյանքով հետք թողնենք աշխարհի երեսին: Ամուսնական հարաբերությունները երկնայինի արտացոլանքն են, ուստի Տերը դրանք առավել բարձր մակարդակում է դնում, քան այլ հարցերը: Ահա, թե ինչ է ասում Նա այս առիթով. «Նոր ամուսնացած մարդը պատերազմի չգնաև նրան ոչ մի պաշտոն չտրվիմեկ տարի իր տանը ազատ լինիև ուրախացնի իր առած կնկան» (2-րդ Օրին. 25.5):

Հետևություն՝ չարժե երկար ձգձգել ամուսնությունը: Աստված անձամբ բավական արտոնյալ պայմաններ է ներկայացնում նշանվածների և նորապսակների համար:

Ինչո՞ւ են սեռական հարաբերություններն արգելված սպասման շրջանում:

 Ինչպես վերը նշեցինք՝ երկրային ամուսնությունը երկնային հարաբերությունների արտացոլումն է, ինչպես գրված է Եփեսացիներին ուղղված թղթում. «Իրար հնազանդ եղեք Աստծո վախով։ Կանայքհնազանդվեք ձեր մարդկանց ինչպես Տիրոջը։ Մարդը կնոջ գլուխն է՝ ինչպես Քրիստոս էլ եկեղեցու գլուխըև Ինքն է մարմնի Փրկիչը։ Բայց ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսինայնպես էլ կանայք՝ իրենց մարդկանց ամեն բանի մեջ։ Մարդիկսիրեք ձեր կանանցինչպես Քրիստոսն էլ սիրեց եկեղեցուն և Իր անձը մատնեց նրա համար» (Եփես. 5.21-25):

Այս երկրի վրա ցանկացած ամուսնության մեջ տղամարդը պետք է արտահայտի Քրիստոսի բնավորությունը, իսկ կինը՝ այն վարքը, որն ակնկալվում է Աստծո և Նրա Եկեղեցու ճշմարիտ սուրբերի կողմից:

Ներկայումս Եկեղեցին, այսինքն՝ այստեղ ապրող հավատացյալները, գտնվում են նշանադրության շրջանում: Հիսուսի հետ ուխտ կնքելու պահից յուրաքանչյուր քրիստոնյա մտնում է երկնային նշանադրության մեջ, իսկ Գառան ամուսնությունը կլինի այն ժամանակ, երբ Նա գա մեզ վերցնելու: Պողոս Առաքյալը զգուշացնում է կորնթացիներին իրենց սպասվող վտանգի մասին. «… Ձեզ համար նախանձավոր եմ Աստծո նախանձովՈրովհետև ձեզ մի մարդու նշանեցի՝ որ մի սուրբ կույս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին» (2-րդ Կորնթ. 11.2):

Կույսը կինն է, ով մինչ այդ իր կյանքում որևէ տղամարդու հետ սեռական հարաբերություններ չի ունեցել, նույնիսկ՝ նրա, ում հետ նշանված է: Հակառակ դեպքում՝ նա չի կարող ներկայանալ հարսանեկան արարողությանը որպես մաքուր կույս, այսինքն՝ այն պահից ի վեր, երբ նա սեռական հարաբերությունների մեջ է մտել մինչ ամուսնական ուխտը:

Մաքրությունը հարսանեկան արարողության ընթացքում խորհրդանշվում է հարսնացուի սպիտակ զգեստով: Իսկ իրական երջանկությունն այն է, երբ մենք կարողանանք նույնպիսի մաքրությամբ կանգնել երկնային փեսացուի՝ Քրիստոսի առջև:

Վասիլե Ֆիլատ