15 կետ. սա պետք է իմանա յուրաքանչյուր հայր, ով դուստր ունի

Լինելով չորս աղջիկների հայր՝ նախկինում չէի էլ կարող պատկերացնել, թե ինչ մեծ օրհնություն է այդքան դուստր ունենալը:
Մեր տանը միշտ իշխում է ջերմ մթնոլորտ, և հաճախ մենք իրար ասում ենք. «Այսօր ես քեզ սիրում եմ ավելի շատ, քան երեկ»:
Ես, իհարկե, իրավունք չունեմ ասելու, թե «սուպեր-հայրիկ» եմ, սակայն այս 15 կետերը հայրության մասին, որոնք ես հայտնություն եմ ստացել վերջին 11 տարիների ընթացքում, կարևոր են բոլոր հայրերի համար, ովքեր դուստր ունեն:

1. Նա ցանկանում է սիրված լինել:
Ոչ ոք քո դստեր կյանքում չի կարող այնքան փայլուն կերպով կատարել հոր դերը, ինչպես կարող ես դու:

2. Դու ամենաանմիջական կերպով կարող ես ազդեցություն  ունենալ այն բանի վրա, թե ով կլինի դստերդ ապագա ամուսինը:
Դու ազդեցություն ունես դստերդ անձնական կյանքի վրա, քանի որ հենց դու ես ներկայացնում տղամարդու այն  նախատիպը, ում ապագայում հնարավոր է ընտրի քո աղջիկը:

3. Լսիր այն, ինչ նա է լսում:
Միշտ չէ՛ հաճելի լսել այն երաժշտությունը, որը դուստրերս են լսում, մենակ լինելով ես դրանք չեմ էլ լսում: Բայց, օրինակ, երբ մենք միասին ենք մեքենայի մեջ, և նրանց դուր է գալիս լսել աշխույժ երաժշտություն, ապա ես իսկապես վայելում եմ այն աղջիկներիս հետ միասին:

4. Նա հետևում է, թե ինչպես ես դու վերաբերվում իր մայրիկին:
Լավագույնը, ինչ կարող ես անել դստերդ համար, իր մորը սիրելն է: Այդպես անելով՝ նախ լավ օրինակ կլինես նրա ապագա ընտանեկան հարաբերությունների համար, իսկ հետո՝ երեխաներդ կմեծանան սիրո և փոխըմբռնման մթնոլորտում:

5. Նրա հասակ առնելուն զուգընթաց մի թուլացրու ձեր մտերիմ հարաբերությունները:
Պատանեկությունն ու երիտասարդությունը կազմավորման բարդ շրջան են աղջիկների համար: Ուստի, նրանք ավելի շատ կարիք ունեն քո հայրական մտերմությանն ու աջակցությանը հենց այդ շրջանում:

6. Սովորեցրո՛ւ նրան սպորտով զբաղվել:

7. Ստեղծի՛ր հիշողություններ նրա համար:
Մենք ընտանիքում նշում ենք ոչ միայն տոն օրերը, այլև հասարակ ընթրիքները, զբոսանքներն ու կինոդիտումները կարող են մեզ մոտ վերածվել մի մեծ տոնակատարության: Ես ձգտում եմ անել ամեն բան, որ իմ աղջիկները շատ ջերմ ու հաճելի հիշողություններ ունենան:

8. Ցույց տուր նրան, որ աշխարհը չի պտտվում իր շուրջը:
Մենք փորձում ենք սովորեցնել մեր դուստրերին, որ կյանքն իմաստ է ստանում, երբ տալիս, նվիրում ես ավելին, քան՝ վերցնում:

9. Փորձիր ապրել նրա կյանքի իրադարձությունները նրա հետ միասին:
Ընտանիքը ֆինանսապես ապահովելու համար անվերջ աշխատելով՝ երբեմն մոռանում ենք, թե ում համար ենք աշխատում: Փորձի՛ր դստերդ կյանքի ամեն պահն ապրել նրա հետ միասին, նույնիսկ եթե այն քեզ մեծ բավականություն չի պատճառում:

10. Լինել նրա հետ մտերիմ՝ չի նշանակում պարզապես ներկա լինել:
Այն փաստը, որ դու քո դստեր կողքին ես ֆիզիկապես, դա դեռ չի նշանակում, որ դու նրա հետ ես ու նրա հետ մտերիմ ես: Այդ պատճառով անջատիր հեռախոսը կամ մնացած ամեն խանգարող բան, որ լիովին նրա կողքին լինես՝ և՛ մտքով, և՛ ֆիզիկապես, և՛ սրտով:

11. Քեզ տեսնելով՝ նա պետք է հասկանա, որ իսկական տղամարդը ջենթլմեն է:

12. Ժամադրության հրավիրիր նրան:

13. Ցույց տուր նրան, որ իրական գեղեցկությունը հոգու մեջ է, ոչ թե արտաքինի:
Ցույց տուր քո դստերը, որ արտաքնապես գեղեցիկ լինելն առաջնահերթություն չէ, պետք է աշխատել նաև ներաշխարհը հարստացնելու վրա: Եվ օգնի՛ր նրան այդ հարցում:

14. Աչքաթող մի՛ արա:
Կատարի՛ր քո հայրական պարտականությունները, գնահատի՛ր ամեն պահը, որ անցկացնում ես դստերդ կողքին ու բաց մի՛ թող հնարավորությունը, որ կյանքում մեկ անգամ է տրվում:

15. Մի՛ խուսափիր ներողություն խնդրելուց:
Երբ գիտակցում եմ, որ արարքներս չեն համապատասխանում մտադրություններիս ու խոսքերիս հետ, երբ նկատում եմ որ ինչ-որ կերպ վիրավորել եմ նրան, ես անպայման ներողություն եմ խնդրում: Դա պարզապես գլուխն ազատելու միջոց չէ, այլ անկեղծ ու սրտառուչ քայլ:

Հայրե՛ր, հիշե՛ք՝ ձեր դերն ընտանիքում անգնահատելի՛ է: Սիրե՛ք ձեր դուստրերին և պատմե՛ք  այս արժեքավոր բացահայտումների մասին ձեր ընկերներին, ովքեր գուցե դեռևս համարում են, որ աղջիկ մեծացնելը պատիժ է:

Ջասթին Ռիքֆելս