86 400 ԴՐԱՄ՝ ԱՄԵՆ ՕՐ ԿԱՄ ԺԱՄԱՆԱԿԻ ԻՐԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
Պատկերացրեք, որ գոյություն ունի մի բանկ, որը ձեր հաշվին ամեն առավոտ փոխանցում է 86 400 դրամ: Օրվա մնացորդները, սակայն, չեն պահպանվում հաշվի վրա ու չեն փոխանցվում հաջորդ օրվան: Ամեն գիշեր բանկը զրոյացնում է այն ողջ գումարը, որը դուք օրվա ընթացքում չեք օգտագործել։
Ի՞նչ կանեք այդ դեպքում։ Իհարկե, ամեն օր կփորձեք ծախսել ամբողջ գումարը:
Իրականում, մեզնից յուրաքանչյուրն այդ բանկում հաշիվ ունի։ Եվ գիտե՞ք՝ ինչ է այդ բանկի անունը։ Ժամանակ։ Ամեն առավոտ այդ «բանկը» յուրաքանչյուրիս հաշվին 86 400 վայրկյան է փոխանցում, ամեն գիշեր զրոյացնում հաշիվը և ստուգում, թե մենք իր տրամադրած գումարի որ մասը չենք օգտագործել անհրաժեշտ նպատակների իրականացման համար։
Այս «բանկը» մեր գումարը չի պահում, և ոչ էլ թույլ է տալիս դրանց տեղափոխումն այլ հաշիվների։ Ամեն օր նոր հաշվարկ է սկսվում։ Եթե չենք օգտագործել մեզ տրամադրված դրամը, կորուստը կրում ենք միայն մենք։ Չկա ոչ հետդարձի ճանապարհ և ոչ էլ հաջորդ օրվա գումարն օգտագործելու հնարավորություն: Պետք է ապրել ներկայում՝ օգտագործելով այն ժամանակը, որը մեզ այսօր է տրված։ Ժամանակի ճիշտ ներդրումներ արեք օրվա ընթացքում և փորձեք հասնել առավելագույնին մեկ օրվա ընթացքում։
- Մեկ տարվա արժեքը հասկանալու համար հարցրեք ուսանողին, ով կորցրել է ուսման մեկ տարին։
- Մեկ ամսվա արժեքն իմանալու համար հարցրեք այն կնոջը, ով ժամանակից շուտ է ծննդաբերել։
- Մեկ շաբաթվա արժեքը հասկանալու համար խնդրեք շաբաթաթերթի խմբագրին կիսվել իր ապրումներով:
- Մեկ ժամվա արժեքն իմանալու համար հարցրեք այն սիրահարներին, ովքեր հանդիպման ժամին են սպասում։
- Րոպեի արժեքի մասին հարցրեք այն մարդուն, ով հենց նոր ուշացավ գնացքից։
- Վայրկյանի արժեքն էլ կարող եք գնահատել՝ այն մարդուն հարցնելով, ով ճիշտ այս պահին հաջողացրեց խուսափել ավտովթարից։
- Վայրկյանի մեկ հարյուրերորդականի արժեքի մասին հարցրեք այն վազորդին, ով Օլիմպիական խաղերում արծաթե մեդալի է արժանացել։
Գնահատեք ամեն պահը, որը դուք անցկացրել եք ձեզ համար թանկ մարդու հետ:
Հասկացեք, որ ժամանակը չի սպասում մարդուն: Այն, ինչ երեկ էր, արդեն պատմություն է: Այն, ինչ կլինի վաղը, ոչ ոքի տրված չէ իմանալ:
Գնահատեք այն ժամանակը, որն ունեք այսօր և արդյունավետ օգտագործեք այն:
Աղբյուր՝ internest.am