Դու աղանդավոր ես, եթե…

Դու աղանդավոր ես, եթե…

  • Եթե քո երեխայի հետ լավ չես վարվում, ուրեմն դու աղանդավոր ես:
  • Եթե քո շենքից մի պատանու ծխել ես սովորեցնում, ուրեմն դու աղանդավոր ես:
  • Եթե չես սիրում հայրենիքդ, ուրեմն աղանդավոր ես:
  • Եթե չես հարգում ծնողներիդ, ուրեմն աղանդավոր ես:
  • Եթե տրանսպորտի մեջ մեծահասակներին տեղդ չես զիջում, ուրեմն աղանդավոր ես:
  • Եթե գիտես ճշմարտությունը, բայց թույլ ես տալիս քո աչքի առջև մեղադրեն անմեղ մեկին, ուրեմն դու աղանդավոր ես:
  • Եթե սոված հարևանիդ քո ճոխ սեղանից ուտելիք չես տալիս, ուրեմն դու աղանդավոր ես:
  • Եթե արհեստական վիժեցմանը կողմնակից ես, ուրեմն դու աղանդավոր ես:
  • Եթե քեզ թվում է, թե դու աշխարհի ամենագեղեցիկ, ամենախելացի, ամենա… մարդն ես, ուրեմն դու աղանդավոր ես:
  • Եթե քո կնոջը ծեծում ես, ուրեմն աղանդավոր ես:
  • Եթե…
  • Եթե դու քեզ թույլ ես տալիս Սուրբ Երրորդությունն ընդունող, Քրիստոսի փրկության բարի լուրը ավետող, Ավետարանը քարոզող եկեղեցու անդամին աղանդավոր անվանել, ուրեմն դու ինքդ աղանդավոր ես:

Որովհետև աղանդավորը ճշմարտությունից շեղված ճանապարհով քայլող մարդն է: Իսկ միակ բացարձակ ճշմարտությունը Աստծո Խոսքն է:

Գոհար Ավագյան

Աղբյուր՝ CrossNews.AM