Առնվազն 5 պատճառով հավատացյալները պետք է ատեն մեղքը

Աստված քննում է իր ժողովրդի սրտերն ու մտքերը: Եթե սիրել կամ հանդուրժել ես չարը, ապաշխարհիր: Աստված ներում ու մաքրում է ապաշխարհողներին: Վարժեցրու ինքդ քեզ ատելու չարը: Այդ դեպքում դու պատվական կլինես Տիրոջ առաջին:

1. Չար մտքերը նման են շղթայի օղակներին
Դրա համար արդարը սովորում է ամեն ունայն միտք գերի վերցնել: Նրանք ամեն միտք Հիսուսի մոտ են բերում և ստիպում, որ հնազանդվի Նրան: Նրանք կառավարում են իրենց մտքերը այնպես, ինչպես ձիավորը կառավարում է ձին:
Ամեն բարի միտք, բարի գործի է հանգեցնում: Մտացեք բարի բաներ:

2. Չարն ատելը բանալի է Աստծուց օծված լինելու համար
Աստված օծեց Հիսուսին որովհետև Հիսուսը սիրում էր բարին և ատում էր չարը:
«Սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. Սորա համար օծեց քեզ, ով Աստուած, քո Աստուածը ուրախութեան իւղով աւելի քան թէ քո ընկերներին »: (Եբր 1:9)
Երբ մենք սիրում ենք բարին և ատում չարը, Աստծո օծությունը և ներկայությունը շատանում է մեզանում:

3. Չարն ատելը բանալի է Աստծո հետ հաղորդակցվելու
«Կարելի՞ է, որ երկու մարդ մեկտեղ քայլեն, եթե միաբանություն չունենան»: ( Ամովս 3:3)
Աստծո հետ քայլելու համար մենք պետք է համաձայնվենք սիրել այն ինչ նա է սիրում և ատել այն, ինչ նա է ատում: Աստված ատում է չարը, ատում է սուտը, գողությունը, խաբեությունը, բամբասանքը, զրպարտությունը, սպանությունը: Եթե մենք սիրում ենք այն, ինչ Աստված ատում է, նշանակում է մենք հաղորդակցվում ենք սատանայի հետ:
«Աստված լույս է և նրա մեջ բնավ խավար չկա »: (1 Հով 1:6)

4. Մեղքը սատանայի խայծն է
Ձկնորսը խայծ է օգտագործում ծածկելու կարթը: Նա դրանով հրապուրում է ձկանը, որպեսզի նա բռնի կարթը: Այնուհետև նա ձկանը կրակի վրա է դնում: Նմանապես, սատանան տարբեր մեղսալի բաներ է օգտագործում մարդկանց հրապուրելու համար: Երանելի է այն մարդը, ով նկատում է, որ մեղքը սատանայի կարթն է, ու ատում է այն:
«Չարն ատեք ու բարին սիրեք»: ( Ամովս 5:15)

5. Մեղքը կարող է ստիպել Տիրոջը դաստիրակել հավատացյալին
Տերն ասում է. «Ես ում սիրում եմ դաստիրակում եմ»:
Սիրելի հավատացյալ, հնազանդ եղիր քո Աստծուն, լսիր նրա ձայնը և խրատը, մի ծանրացրու Աստծո ձեռքը քեզ վրա: