Ինչի՞ն է Աստված ասում «ԵՐԲԵՔ»

Երբեմն մենք կարող ենք ամեն բան դրամատիզացնել:
Ինչ-որ բան մեր ցանկությամբ չէ, և մենք արդեն բղավում ենք «Ես երբեք չեմ հասնի իմ երազանքին», կամ «Ես երբեք չեմ լինի երջանիկ»: Մենք հաճախ ենք «երբեք» բառը բացասական իմաստով օգտագործում։

Իսկ ին՞չ «երբեք»-ներ մեր Աստված ունի մեզ համար: Այո, Աստված ունի որոշ «երբեք»-ներ մեզ համար, բայց դրանք արգելող կամ ցած գցող չեն: Նա ունի դրանք մեզ նոր հնարավորություններ տալու համար և ցույց տալու իր աջակցությունը:

Դուք երբեք միայնակ չեք
Պայքարը դառնում է միլիոն անգամ ավելի դժվար, եթե մենք միայնակ ենք: Միայնության զգացումը շատ կամավոր է: Մենք կարող ենք միայնություն զգալ, եթե մենք իրականում միայնակ ենք, եթե մեզ ոչ ոք չի աջակցում, եթե մենք ինքներս ենք հոգում մեր խնդիրների մասին: Սակայն կարող է այնպես լինել, որ մենք միայնության զգացում ունենանք անգամ այն ժամանակ, երբ շրջապատված ենք բազմաթիվ մարդկանցով:
Սակայն ճշմարտությունն այն է, որ միայն Աստված կարող է լրացնել մեր սրտի դատարկությունը:
Մեր կյանքի պայքարների ընթացքում մենք զգում ենք միայնություն: Մենք կարծում ենք, որ միայնակ ենք անցնում այդ ամենի միջով: Մեր հավատքը տատանվում, և մեզ թվում է, որ մեր Աստված լքել է մեզ այս դժվարին պահին: Սակայն հենց այդ ժամանակ Աստված մեզ շատ ավելի մոտ է: Եվ սա այն է, ինչ տանում է մեզ դեպի հաղթանակ մեր կյանքում:

«Եւ ահա ես քեզ հետ եմ, եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կ’պահեմ, եւ քեզ այս երկիրը կ’դարձնեմ. Որովհետեւ քեզ չեմ թողիլ մինչեւ որ կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ»։ (Ծննդոց 28:15)
«Ձեզ որբ չեմ թողնի»: (Հովհաննես 14:18)
«Եւ կ’բնակվեմ Իսրայէլի որդկանց մէջ, եւ իմ Իսրայէլ ժողովուրդս չեմ թողնի»։ (3Թագ. 6 :13)
«Մի՞թէ կինը կ’մոռանա իր կաթնակեր մանուկին: Նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ։ Ահա ես իմ ձեռքի մէջ եմ նկարագրել քեզ, քո պարիսպները իմ դիմացն են միշտ»։ (Եսայա 49: 15,16)

Դուք երբեք չպետք է մնաք նույնը
Անցյալը կարող է հեշտությամբ ազդել մեր վրա, եթե մենք չենք բուժվել նրանից:
Շատերը դեռ տառապում են իրենց անցյալի մեղքերը հիշելիս: Ամոթը և այլ անցյալի խնդիրները հետապնդում են իրենց և չեն թողնում իրենց սրտերը:
Նույնիսկ կան մարդիկ, ովքեր բոլորովին անընդունակ են որևէ փոփոխության իրենց կյանքում, քանի որ ձախողում են ունեցել անցյալում:
Բայց լսի՛ր սիրելի հավատացյալ, մեր Աստված տվել է մեզ ազատագրություն:
Նա ասում է քեզ «Քրիստոսում դու Նոր Արարած ես»:
Իսկ քո բազում մեղքերի համար գրված է «Ես չեմ հիշում, դու էլ մի հիշիր»:

«Ձրի են արդարանում նորա շնորհքովը՝ այն փրկութեան ձեռովը՝ որ Յիսուս Քրիստոսումն է։ Որին Աստուած առաջուց սահմանեց քավություն լինելու համար հավատալով նորա արյունովը, որ իր արդարությունը ցոյց տայ՝ այն առաջուց գործած մեղքերի թոյլտուութեան համար՝ Աստուծոյ ներելու ժամանակին»։ (Հռոմ 3: 24:25)

Աստված երբեք չի մոռանում իր խոստումները
Իմ կյանքի ընթացքում ես գտա Աստծո ամենանշանավոր հատկանիշը՝ նրա հավատարմությունից:
Մեր կյանքում լինում են դժվարություններ, փորձություններ, որոնց ընթացքում մենք սկսում ենք կասկածել Աստծո խոստումների վրա, թերահավատորեն ենք մոտենում նրա ասածներին, մոռանում ենք մեր տեսիլքները: Սակայն ամեն պարագայում միշտ հիշեք, որ Աստված մարդ չէ որ սուտ խոսի, և մարդկանց պես զղչալ չունի: Նրա այոն՝ այո է, ոչը՝ ոչ:

«Իմ ուխտը չեմ անարգիլ եւ իմ շրթունքներիցը դուրս եկածը չեմ փոխիլ։ Մէկ անգամ երդում եմ արել իմ սրբութիւնովը, թէ սուտ չեմ ասիլ Դաւիթին»: (Սաղմես 89: 34,35)
«Եւ այն խոստմունքները, որ նա ավետարանեց մեզ՝ հավիտենական կեանքը են»: (1Հովհ.2 :25)

Աղբյուր ՝ http://ieshua.org