Աղոթել Դանիելի նման
«Ես Դանիէլս իմացայ գրքերումը այն տարիների թիւը, որոնց համար Տիրոջ խօսքը եղել էր Երեմիա մարգարէին, թէ պիտի վերջացնէր Երուսաղէմի աւերմունքները եօթանասուն տարիով։»
«Եվ ես դարձրի իմ երեսը դէպի Տէր Աստուծուն, որ աղոթք և աղաչանք մատուցանեմ ծոմով և քուրձով ու մոխիրով։
Եվ աղօթեցի իմ Տէր Աստուծուն և խոստովանուեցայ ու ասեցի. Ոհ, Տէր, մեծ Աստուած և ահաւոր, որ ուխտ և ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին և պատուիրանքներդ պահողներին:» (Դան 9: 2-3)
Ի՞նչ կարող ենք սովորել այս մեծ աղոթքի մարդուց:
Դանիելը հավատաց Սուրբ Գրքի ամեն մի գրվածքին և հասկացավ, որ շատ շուտով մարգարեությունը պետք է կատարվեն, և նա անհոգության չմատնվեց, նա սկսեց աղոթել իր ողջ ուժով:
Առաջին հերթին, մենք տեսնում ենք, որ Դանիելը կարդում էր Աստվածաշունչը ։ Նա փորձում էր հասկանալ Գրությունները, որպեսզի իմանա Աստծո սիրտը և պլանները:
Դանիելը ճշմարտապես տեսավ Աստվածաշնչյան մարգարեությունները որպես ապագայի ուղեցույց:
Նա հավատում էր Աստվածաշնչյան ամեն մարգարեության և չեր կասկածում , որ այն տեղի կունենա:
«Որովհետեւ Տէր Եհովան ոչ մի բան չի անիլ, եթէ չ’հայտնէ իր խորհուրդը իր ծառաներին՝ մարգարէներին։» (Ամովս 3։7)
Նա ցանկացավ ուսումնասիրել Աստծո Խոսքը և հավատաց, որ դա անցյալի, ներկայի և ապագայի մասին ճշմարտությունն է:
Երկրորդ հերթին, Դանիելը չխնդրեց Աստծուն գալ և ինչ-որ բան շտկել այս աշխարհում, իր գաղափարների և մտքերին համաձայն, այլ նա համարձակ որոշում կայացրեց մտնել Աստծո աշխարհի և Նրա ծրագրերի մեջ:
Իհարկե, Աստված հոգ է տանում մեր կյանքի ամեն մի մանրուքի մասին, դա ճիշտ է, բայց որքան հրաշալի է, երբ մենք նույնպես հոգ տանենք նրա պլանների մասին։
Սրանով , նա կարծես թե հայտարարում է «Ես հավատում եմ այն ամենին, ինչ դու անում ես, ես հավատում եմ քեզ, ես ուզում եմ օգնել ձեզ կառուցել այն, ինչ կառուցում ես դու»: Սա վստահության, հարգանքի և սիրո նշան է։
Ի վերջո, Դանիելը ջանասիրաբար աղոթում էր օրը 3 անգամ։
Աղոթքը Դանիելի ուժն էր, Աղոթքի մեջ նա բացահայտում էր իր բոլոր գաղտնիքները Աստծուն, վստահում նրան իր սրտի բոլոր ծածուկ անկյունները։
Այնտեղ նա խոսում էր Աստծո հետ եւ ստանում պատասխաններ։
Նա Աստծո առաջ էր բերում իր բոլոր դժվարությունները և խնդիրները։
Ամենակարևորն այն էր, որ նա ոչ միայն աղոթում էր, այլ նաև հավատում էր, որ Աստված անպայման կկատարի իր բոլոր խնդրանքները և կօգնի նրան դուրս գալ յուրաքանչյուր դժվարությունից։