Յոթ կարևորագույն բանալիներ, որոնց մասին պետք է իմանա յուրաքանչյուր հավատացյալ
Սիրելի հավատացյալ, քեզ մոտ ծնվում են բազմաթիվ հարցեր այդ նոր կյանքում ապրելու վերաբերյալ: Ահա յոթ կարևորագույն բանալիներ, որոնք շատ կարևոր են, որպեսզի կարողանաս Հիսուսի հետ նոր կյանքում աճել և նրա հետ լինել: Այս խորհուրդները կօգնեն քեզ , որ մնաս ճիշտ ճանապարհին:
1. Հետ չնայել
Երբ Աստվածաշունչը մեզ ասում է, որ մենք նոր արարած ենք, դա նշանակում է, որ մենք համարվում ենք բացարձակապես նոր տեսակի էակներ: Մենք վերստին արարվել ենք Աստծո պատկերով ՝ հետևում թողնելով անցյալի ապրելակերպը: Ահա թե ինչու Պողոս առաքյալը , որ չարիք էր պատճառել բազմաթիվ մարդկանց, կարող էր դարձի գալուց հետո ասել. «Ես ոչ մեկին չեմ վնասել»։ (Բ.Կորնթ.7: 2)
2. Թույլ չտալ, որ ընտանիքը կամ ընկերներդ ազդեն քեզ վրա
Քո ընտանիքն ու ընկերները հնարավոր է որ ուրախ չլինեն քո որոշման և կյանքին նորովի նայելու առիթով: Շատ հաճախ նրանք կարող են խոչընդոտել քո հոգևոր աճին և Հիսուսի ճանաչողության մեծացմանը:
Սատանան նրանց կհիշեցնի, որ դու ուզում ես միայն մեղադրել նրանց, և եթե իսկապես այդպես էլ վարվես , ապա դա իրոք կարող է ծառայել որպես թշնամանքի աղբյուր: Եղիր իմաստուն և զգայուն Սուրբ Հոգու առաջնորդության նկատմամբ: Փոխիր քո հին ապրելակերպը: Քո արարքները շրջապատի մարդկանց ցույց կտան, թե ինչ հրաշալի նոր կյանք ունես Հիսուսի մեջ:
3. Կապ պահպանել այլ քրիստոնյաների հետ
Սուրբ Գիրքը մեզ ասում է, որ չպետք է թողնենք մեր հավաքույթները: Նշանակություն չունի թե որտեղ՝ եկեղեցում, տանը , դրսում շատ կարևոր է, որ մենք կապ պահպանենք միմյանց հետ: Այդ հանդիպումները ուժ և քաջալերանք ստանալու համար են: Մեզ բոլորիս անհրաժեշտ են մարդիկ, որոնց հետ կարող ենք կիսել մեր մտքերն ու զգացմունքները, որոնց կարող ենք դիմել օգնության:
Սատանայի սիրած հնարքներից մեկն այն է, որ մարդուն մեկուսացնի այլ քրիստոնյաներից և սկսի ճնշում գործադրել նրա մտքի վրա և նրան ենթարկի վատ ազդեցությունների: Միասնական եղեք ձեր եկեղեցու անդամների հետ, սիրեք իրար և թող սատանան պարտվի:
4. Աղոթել հոգով
Լեզուներով աղոթելը հիանալի միջոց է , որի շնորհիվ քո հոգին կարող է միշտ զորեղ լինել և կարող ես Աստծո ձայնն ավելի հստակ լսել: Բացի դրանից, սատանան չի կարող խանգարել քեզ, եթե այդ կերպ ես աղոթում:
5. Ուրիշներին պատմել քեզ հետ կատարվածի մասին
Որքան ավելի շատ ես ուրիշներին պատմում, որ ընդունել ես Հիսուսին, այնքան քո Տերը փառավորվում է: Սատանան ուզում է կանգնեցնել քեզ, որպեսզի նախ՝ չխոսես Աստծո հետ և երկրորդ՝ մարդկանց հետ չխոսես Աստծո մասին:
«Եվ նրանք հաղթեցին նրան՝ Գառնուկի արյունով և իրենց վկայության խոսքով»: (Հայտնություն 12: 11)
6. Ատել մեղքը
Քո կյանքում մեղքի առկայությունը կմարի Տիրոջ նկատմամբ, քո առաջին սիրո կրակը: Հարկ է գիտակցել, որ կա՛մ դու ես կառավարում քո կրքերը, կա՛մ ել դրանք են կառավարում քեզ: Ազատիր քո սիրտը մեղքի ձգտումից, թող որ քո միտքը ազատ և խաղաղ լինի, որպեսզի կարողանաս ազատ և համարձակ ծառայես Հիսուսին:
7. Անհապաղ ներել
Շատ հաճախ անպատասխան աղոթքների պատճառը չներելն է: Երբ ներում ենք՝ մեզ շրջապատում ենք պաշտպանությամբ: Հենց դա արեց Հիսուսը ամբողջ մարդկության համար:
Արդարությունը չի անտեսում մեղքը, այլ բացահայտում է այն, իսկ ողորմությունը՝ ներքին ուժ է տալիս այն հաղթահարելու համար: