Դուք այն չեք, ինչ զգում եք

Զգացումները մարդկային կյանքի մի մասն են: Մենք չենք կարող ամբողջությամբ ազատվել դրանցից և ավելի հաճախ մենք դրանք չենք ընտրում: Տագնապը, դեպրեսիան, ընդունված չլինելու ծանր զգացողությունը… ինչ էլ որ դա լինի, մենք պարզապես վերապրում ենք այս կամ այն զգացումները, և դրանք երբեմն ձևավորում են մեր պատկերացումները սեփական անձի մասին:

Մշտական զգացումների վտանգը

Այնուամենայնիվ, զգացումների առավել վտանգավոր կողմը ինքնին զգացումները չեն և ոչ էլ անգամ վարքը, որը դրանց արդյունքն է: Այլ այն, որ սատանան օգտագործում է մեր մեջ արդեն արմատավորված պատկերացումները մեր մասին՝ ստեղծելու իր սցենարը մեր կյանքի համար: Այս ասելով՝ ես ենթադրում եմ, որ նա օգտագործում է մեր մեջ եղող այդ զգացումները՝ ազդելու մեր անձի սեփական ընկալման վրա:

Եկեք օրինակի համար իմ կյանքը քննենք: Վաղ հասակում ես պայքարում էի ամաչկոտության դեմ, հատկապես ինձ անծանոթ մարդկանց շրջանում: Այդ երկչոտությունը ինձ հետ էր պահում շփումից. ես չգիտեի, թե ինչպես համագործակցեմ իմ հասակակիցների հետ, և նրանցից մեծ մասը չէր ցանկանում շփվել ինձ հետ: Այդ պատճառով տարիներ շարունակ ես զգում էի ինձ այնպես, ասես նման չեմ ուրիշերին, անհաջողակ եմ և այլն, և այլն: Քանի որ այդ զգացումները մշտական էին, դրանք դարձել էին պատճառը մի որոշակի սցենարի, որը ես սկսել էի կիրառել իմ կյանքում: Համապատասխանաբար, ես հավատացել էի, որ «նման չեմ բոլորին» և «անհաջողակ եմ»: Ես կարծում էի, որ այս երկուսը իմ անբաժանելի մասն են կազմում, իմ հատկանիշները, և ամաչում էի դրանից:

Նոր «ես»-ի ընտրություն

Երբ 16 տարեկանում վերստին ծնվեցի, սեփական անձի հանդեպ իմ վերոնշյալ ընկալումը միանգամից չփոխվեց: Ինձ չօգնեցին ոչ կամքի ուժը, ոչ հավատքի աճը: Նշանակալի փոփոխություն իմ մեջ կատարվեց, երբ ես առավել պարզորեն սկսեցի հասկանալ ճշմարությունը, որն Աստծո Խոսքն ասում էր իմ մասին:

Եվ այսպես. «Ուրեմն եթե մեկը Քրիստոսումն է՝ նոր ստեղծված է» (Բ Կորնթացիս 5.17), կամ՝ «նրա ստեղծվածն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված» (Եփեսացիս 2.10): Ես հասկացա, որ այս խոսքերը իմ նոր անհատականության մեկնարկային կետերն են, որ գտնվում է Քրիստոսի մեջ:

Չնայած ես երբեք չէի ընտրում իմ զգացումները, բայց հիմա ունեի ընտրություն: Ես կարող էի հետագայում էլ թույլ տալ անցյալիս՝ սահմանելու իմ անձը, կամ կարող էի նույնացնել ինձ Քրիստոսի մեջ իմ նոր էության հետ՝ հակառակ իմ զգացումների: Այլ խոսքերով՝ ես կարող էի համաձայնել, որ Աստծո Խոսքն ավելի էական է, քան այն, ինչ ես զգում եմ: Այդպես էլ արեցի ու այդպես էլ անում եմ մինչ այժմ: Ընդ որում՝ իմ «ես»-ը փոխվել է և «ես անհաջողակ եմ» սահմանումից վերածվել «Ես Աստծո զավակ եմ, ես Աստծո պատկերով եմ արարված, ես արարչագործության պսակն եմ» սահմանմանը:

Դուք այն չեք, ինչ զգում եք

Եթե ներկայումս դուք պայքարում եք մի բանի հետ, ինչը կա ձեր մեջ, և ձեզ դուր չի գալիս, ցանկանում եմ քաջալերել ձեզ. դուք այն չեք, ինչ զգում եք, ինչից վախենում եք, կամ ինչպես ընկալում եք: Լսե՛ք: Հաղթանակը պարտադիր կերպով չի նշանակում, որ դուք պետք է դադարեք զգալ, այլ նշանակում է, որ դուք այլևս ձեզ չեք նույնացնելու ձեր զգացումների հետ, որովհետև ընտրել եք նոր «ես»-ը՝ հաղթելու դատապարտված «ես»-ը, որը խարսխվում է «Քրիստոս» ժայռի վրա: Իսկ Քրիստոսի մեջ դուք ազատ եք ամոթից, և սատանան չի կարող մեղադրել ձեզ, որովհետև խոսքը ձեր մասին չէ, այլ Հիսուսի՝ այն Մեկի, Ում մեջ որևէ բացթողում չի կարող գտնել չարախոսը:

Քայլ Ուինկլեր