Ընտանեկան խորհուրդներ Նիք Վույչիչից
«Եթե ստանամ ողջ աշխարհը, բայց կորցնեմ ընտանիքս՝ ես պարտվել եմ»,- ասել է Նիք Վույչիչն իր «Սեր առանց սահմանների» գրքում:
Ողջ մոլորակը զարմանում է նրա սիրո պատմությամբ. մարդը, ով չունի ձեռքեր և ոտքեր, ամուսնանում է գեղեցկուհի Քանայեի հետ, և ոչ միայն դա, նաև դառնում չորս առողջ երեխաների հայր: Ինչպե՞ս է դա հնարավոր:
Նիք Վույչիչն ինքն է կիսվում իր սիրո պատմությամբ և թե ինչպես պահպանել իրական սերն ընտանիքում.
«Սիրված լինելու համար դուք պետք է զգաք, որ արժանի եք սիրո: Իսկ որպեսզի արժանի լինեք սիրո՝ համոզված եղեք, որ արժանի եք այդ անհավանական նվերին»: Նիքը պատմում է, որ իր կնոջը սիրահարվել է առաջին հայացքից, բայց անհանսգտացել, թե ինչպես նա կընդունի իր անդամալույծ լինելը: Քանայեն պատմում է. «Այո՛, ես նկատեցի, որ նա չունի ձեռքեր և ոտքեր, բայց դա մի պահ տևեց:
Ավելի կարևոր էր այլ բան. նա ուներ ուժեղ բնավորություն, ֆանտաստիկ ժպիտ, նրա հայացքը հասնում էր մինչև իմ սրտի խորքը: Թույլ մի տվեք անվստահությանն ու կասկածներին խանգարել ձեզ՝ ստեղծելու հարաբերություններ, որոնք կարող են վերաճել իրական սիրո և շարունակվել ողջ կյանքի ընթացքում»:
«Հիշեք, եթե դուք կատարյալ չեք, դա չի նշանակում, որ դուք չեք կարող հանդիպել կատարյալ սիրո»,- ասում է Նիքը: Նա շատ կրեատիվ առաջարկություն է անում Քանայեին. խնդրում է իրեն թխվածք ուտեցնել, որի մեջ ամուսնության մատանին է թաքնված լինում:
Եվ երբ գտնվում է այն, Նիքն առաջարկում է համբուրել նրա ձեռքն ու մատանին հագցնել մատին: Անհնարին բան չկա նրա համար, ով իրականում ցանկանում է ինչ-որ բան:
«Բազում մարդիկ չեն կարողանում սա հասկանալ. սեր ստանալու համար նախևառաջ պետք է նվիրել այն մեկ ուրիշին: Դա նշանակում է, որ դուք պետք է սիրեք մարդուն այնքան ուժեղ, որ նրա հետաքրքրությունները կամ պահանջմունքները ձեզ համար սեփականից վեր լինեն»:
Նիքը հասկանում էր. նրա կինը դառնալու համար Քանայեն պետք է իմանար, թե ինչ էր իրեն սպասվում: Եվ հանգստանում է նա միայն այն ժամանակ, երբ Քանայեն համոզում է ապագա ամուսնուն, որ պատրաստ է: Նրա ծնողները հարցնում են հարսին. «Իսկ եթե ձեզ մոտ առանց վերջույթների երեխա ծնվի՞»:
Աղջիկն ի պատասխան ասում է, որ այդժամ հայրը հիասքանչ օրինակ կլինի, թե ինչպես կարելի է երջանիկ լինել, անգամ եթե դու անդամալույծ ես:
«Եթե դուք մերժում եք վերապրել, իսկ դա պատահում է բոլորի հետ, հաշտվեք դրա հետ: Հասկացեք, որ այդ մերժումների շնորհիվ իրական սերն էլ ավելի երջանկություն կպարգևի ձեզ: Ամեն վատ բան օգնում է իրապես գնահատել այն լավը, ինչը կրում է իր մեջ իրական սերը»:
Քանայեն Նիք Վույչիչի առաջին սերը չէ, մինչ այդ վերջինս 5 տարի շարունակ սիրահարված է եղել մի աղջկա: Վերջիվերջո նրանք բաժանվում են, որովհետև աղջկա հայրը պատրաստ չէր Նիքին ընդունել իր ընտանիք, իսկ հնազանդ դուստրը չի ցանկանում հոր կամքին հակառակ գնալ:
Նման փորձառություն ունենալով՝ Վույչիչն ասում է. «Մի՛ հանձնվեք: Տեսեք, թե ինչ գեղեցկուհի է ինձ անվանում իր ամուսինը»:
«Հաջողակ ամուսնության համար անհրաժեշտ է փոխադարձություն, անշահախնդիր սեր և խորը, երկարատև հավատարմություն միմյանց հանդեպ»:
Իր հարցազրույցներում Նիքը մեկ անգամ չէ, որ նկատել է, որ իր ու Քանայեի ճանապարհորդությունը դեպի կատարյալ ընտանիք նոր է սկսվում: Աշխարհով ճամփորդելով՝ նա ավելի շատ է կարոտում կնոջն ու երեխաներին և երազում այն օրվա մասին, թե երբ նրանք վերջապես կկարողանան ճամփորդել միասին:
«Հայրությունը փորձություն է ամուսնության համար: Երեխայի ծնունդն ամրապնդում է ընտանիքը, բայց այն դեպքում միայն, եթե դուք հասկանում եք ու աջակցում իրար՝ ընտանեկան բարեկեցությունը անձնականից վեր դասելով»:
Ողջ աշխարհը զարմանում է, թե ինչպես Նիքի պես մեկը կարող էր չորս երեխաների հայր դառնալ: Երկվորյակ աղջիկները վերջերս են ծնվել: Նիք Վույչիչը զարմանահրաշ հայր է: Ուկրաինա վերջին այցի ժամանակ նա պատմում է. «Ես չեմ կարող ձեռքս վերցնել իմ որդուն, երբ նա լացում է: Բայց նա հաստատ գիտի, որ երբ ցավ է զգում, կարող է գրկել հայրիկին»:
«Ամուսնությունը, ընտանիքը և տունը պետք է անվտանգ, ջերմ, հարմարավետ վայր լինեն՝ ապաստան, որտեղ կարող ես թաքնվել աշխարհից և բոլոր խնդիրներից»:
Նման անվտանգ ու հարմարավետ վայր կառուցելը երկու հոգու գործ է: Երկու սիրահար սրտերի համար ոչինչ անհնար չէ: Նիքը հաճախ է ասում. «Եթե ստացվել է ինձ մոտ՝ առանց վերջույթների մարդու մոտ, ապա առավել ևս ամեն բան պետք է ստացվի ձեզ մոտ»: