Այսօր ես…

— Կարթնանամ վաղ առավոտյան, որովհետև չկա մի օր, որը չափազանց երկար լինի այն գործերի համար, որոնք պետք է իրականացնեմ:

— Քաջալերող խոսքեր կասեմ երեք հոգու:

— Մեկ ուրիշի համար մի օգտակար բան կանեմ:

— Եռանդով ձեռնամուխ կլինեմ այն խնդրի իրականացմանը, որն ավելի մեծ է, քան ես:

— Որևէ բնագավառում որոշակի բարեփոխումներ կանեմ:

— Կանեմ առնվազն երեք բան, որոնք դուրս կհանեն ինձ թմրությունից:

— Կմահանամ սեփական անձիս համար:

— Կգոհանամ Աստծուց հանապազօրյա հացի համար:

— Կգտնեմ ու կանեմ մի անսովոր բան:

— Հանդիպելով մեկին ինչ-որ վիճակում՝ այնպես կանեմ, որ հեռանալիս նա ավելի լավ վիճակում լինի:

— Կապրեմ օրս այնպես, որ վաղը ստիպված չլինեմ ներողություն խնդրելու իմ այսօրվա գործողությունների համար:

Ջոն Մեյսոն
CrossNews.AM