Տղամարդը և կինը՝ Աստծո առջև

Տղամարդու և կնոջ միությունը մարդկային կյանքի գոյության հիմնական ձևն է: Ամբողջ աշխարհում քրիստոնեության տարածմանը զուգընթաց մեկ կողակցի հետ ամուսնությունը սահմանված կարգ է դարձել նաև այնպիսի վայրերում, ուր ընդունված էին ամուսնության այլ ձևեր:

Ճիշտ ամուսնությունը պարտավորեցնող է. այսպիսով, 6-րդ պատվիրանի պահպանումը մարդկային համայնքի հիմնական բաղադրիչներից է: Եվ չնայած այն հանգամանքին, որ ամուսնության հիմնական նպատակներից մեկը երեխաներն են, այս սահմանակարգը մնում է ամուսնություն՝ անգամ եթե չկան մանուկներ:

Պողոս Առաքյալի նամակը Եփեսացիներին քրիստոնեական ամուսնության մեկ այլ տեսանկյուն է դիտարկում, որը, կարծես, դուրս է արարման խոստման շրջանակներից: Տղամարդու և կնոջ փոխհարաբերություններում ամուսնության մեջ արտացոլվում է Քրիստոսի և Եկեղեցու մեկությունը: Սա խորհրդավոր մի գաղտնիք է, որ ընկալվում է միայն հավատքով: Սակայն քրիստոնյաների միջև ամուսնությունը ոչ միայն Աստծո արարչագործության խոստման մեջ է արմատավորված, այլև տարածվում է փրկության և հավատի ոլորտում (Եփես. 5:21-33):

Գեորգ Կրեչմար