Հյուրընկալությունն Աստվածաշնչյան ժամանակներում

Գրությունը պատմում է Աբրահամի մասին, որը ճանապարհորդներ էր տարել իր տուն: Ճանապարհորդները ցանկանում էին անցնել այդ տունը, բայց նա համոզեց, որ նրանք մնան: Եվ նրանց համաձայնությունից հետո Աբրահամն ընտրեց լավագույն հորթը և մորթեց: Ուտեստը պատրաստելով՝ նա խոնարհաբար կանգնեց մի կողմ, մինչ նրանք կվայելեին ուտելիքը: Հետո նա հասկացավ, որ հյուրերը հրեշտակներ են: Օրհնություն եկավ Աբրահամի տունը: Վերջապես, նա ունեցավ երկար սպասված որդուն:

Անգամ հիմա էլ հրեշտակները ժամանակ առ ժամանակ գալիս են մարդկային կերպարանքով, և մենք կարող ենք պատվել նրանց, ինչի համար անշուշտ կօրհնվենք:

***

Հյուրընկալությունը իսրայելացիների կյանքի անբաժանելի մասն էր: Արևելքում տղամարդիկ հավատում էին, որ հյուրերն ուղարկված են Աստծո կողմից: Ուստի լավ ընդունելություն կազմակերպելը նրանց համար սուրբ պարտականություն էր համարվում: Երբ Աբրահամը ընդունեց երեք անսովոր ճանապարհորդներին, նրա ոգևորությունը արևելյան հյուրընկալության դրսևորում էր (Ծննդոց 18: 2-7):

Մենք սովորաբար հյուրերին համարում ենք ընկերներ կամ ծանոթներ, իսկ արևելքում հյուրերը բաժանված էին երեք խմբի՝ ընկերներ, ճանապարհորդներ և թշնամիներ:

***

Հիսուսը Հորդանանում մկրտվելուց հետո տեսավ, որ Հովհաննեսը և իր երկու աշակերտները հետևում էին նրան: Հրավիրելով նրանց իր տուն՝ ողջ օրը հյուրասիրում էր նրանց: Եվ երբ Հիսուսը Մատթեոսին կանչեց առաքելության, նա նախ և առաջ Իրեն և բոլոր առաքյալներին հրավիրեց իր տուն:

Հիսուսը՝ շրջվելով և տեսնելով, որ նրանք քայլում են, ասաց նրանց. Ի՞նչ է ձեզ պետք, նրանք ասացին նրան. «Ռաբբի», (ինչը նշանակում է Ուսուցիչ) որտե՞ղ ես ապրում: Եվ Հիսուսը նրանց պատասխանում է և ասում, որ գնան և տեսնեն: Նրանք գնացին և տեսան, թե որտեղ է նա ապրում, և այդ օրը անցկացրին նրա հետ: Երեկոյան ժամը տասն էր (Հովհաննես 1 գլուխ):

***

Ողջույններին, որոնցով մուտք են գործում արաբական տուն կամ բեդուինի վրան, մեծ նշանակություն են տալիս: Սովորաբար այն այսպես է լինում, հյուրերը ասում են «Շալոմ ալեյխեմ», որը նշանակում է «Խաղաղություն ձեզ», որին տան տերը պատասխանում է հետևյալ բառերով. «Վա Ալեյխեմ էս շալոմ» որը նշանակում է «Ձեզ ևս Խաղաղություն»:

Ողջույնից հետո հետևում է համբուրումը: Տղամարդը աջ ձեռքը դնում է հյուրի ձախ ուսին և համբուրում նրա աջ այտը, իսկ հետո հակառակը: Գրություններում մենք գտնում ենք, որ համբույրով ողջույնը շատ տարածված էր: Օրինակ՝ Հակոբը համբուրեց իր հորը, Եսավը համբուրեց Հակոբին, Հովսեփը համբուրեց իր եղբայրներին, Ահարոնը համբուրեց Մովսեսին, հայրը համբուրեց անառակ որդուն, երբ նա վերադարցավ տուն:

Հյուրերը հանում են իրենց կոշիկները, տան գլխավոր սենյակ մտնելուց առաջ: Դա անհրաժեշտ է, քանի որ նրանք նստած են գորգերի, անկողնային պարագաների վրա, ոտքերը ծալած իրենց տակ: Կոշիկները կարող են քողարկել ծածկոցը կամ հագուստը: Նման կարգը կապված է Տիրոջ հրամանի հետ, որ այրվող թփի մոտ Տերը ասաց Մովսեսին.

«Այս տեղին չմոտենաս, կոշիկներդ հանիր ոտքերիցդ, որովհետև այն տեղը, որի վրա կանգնած ես, սուրբ հող է»: (Ելից 3: 5):

Խոնարհվելուց, ողջունելուց և համբուրվելուց հետո նրանք լվանում են հյուրի ոտքերը: Ծառայողը ոտքերի վրա ջուր է լցնում ՝ ձեռքերով լվանում և սրբիչով սրբում: Երբ Հիսուսը աշակերտների հետ էր, Նա ինքն էլ լվացրեց նրանց ոտքերը ծառայի փոխարեն և խնդրեց նրանց նույնը անել:

***

Աստվածաշնչյան ժամանակներում մերձավոր արևելքում մարդու գլխին յուղ էին քսում, որպես խորը հարգանքի կամ հյուրընկալության նշան: Որպես կանոն, այդ նպատակով օգտագործվել է անուշահոտ ձիթապտղի յուղ:

Բացի այդ, հրեաները յուղ էին քսում նրա գլխին, ով ստացել էր հատուկ պաշտոն:

***

Սովորաբար երկու անգամ հրավիրատոմս ուղարկելու սովորույթը բնորոշ է Արևելքի որոշ հատվածներին: Այս սովորույթի հաստատումը գտվում է Աստվածաշնչում: Տոնակատարությունից որոշ ժամանակ առաջ ուղարկվում է առաջին հրավիրատոմսը: Ավելի ուշ ծառան նորից գալիս է տեղեկացնելու, որ ամեն ինչ պատրաստ է: Դրա մի օրինակ կարելի է գտնել ընթրիքի առակի մեջ. «Մի մարդ մեծ ընթրիք էր պատրաստել և կանչել շատերին, և երբ եկել է ճաշի ժամանակը, նա ուղարկել է իր ծառային, որ ասի հրավիրվածներին. Եկեք, որովհետև ամեն ինչ պատրաստ է»: (Ղուկաս 14: 16-17)

Հնում խնջույքը սովորաբար գիշերն էր լինում, պայծառ օծված սենյակներում: Այն մարդուն, որին խնջույքից դուրս էին հանում, հրամայում էին օծված սենյակից դուրս շպրտել «արտաքին մթության մեջ»: Հիսուս Քրիստոսի ուսմունքներում դատաստանի օրը նման է խնջույքից դուրս շպրտվելուն (Մատթէոս 8:12): Արևելքում լամպը սովորաբար վառվում էր ամբողջ գիշեր: Մարդիք վախենում էին մթությունից, ուստի «արտաքին մթություն» արտահայտությունն առավել հարմար է անարդարների հետագա պատիժը պատկերելու համար:

Պատվավոր հյուրերին հրավիրում էին ավելի բարձր հատակ ունեցող սենյակ, քան տան մնացած մասն էր: Նման սենյակը նախատեսված էր հատուկ առիթների համար: Հյուրերին պատիվ էին տալիս` ճաշի ընթացքում ընթացքում նրանց նստեցնելով հյուրընկալողի աջ կողմում: Երկրորդ ամենակարևոր տեղը ձախ կողմում էր: Հիսուսը դատապարտեց փարիսեցիներին այն բանի համար, որ նրանք ձգտում էին առավել պատվաբեր տեղեր գրավել, երբ նրանց հրավիրում էին տոնին:

***

Զվարճանքը խնջույքի ժամանակ պարն էր: Երբ անառակ որդին վերադարձավ տուն, նրան դիմավորեցին երաժշտությամբ և պարելով (Ղուկաս 15: 24-25): Հիմնականում պարում էին կանայք և աղջիկները, չնայած երբեմն տղամարդիկ էլ էին պարում: Դավիթը պարում էր ուխտի տապանակի դիմաց, երբ նրան տեղափոխում էին Երուսաղեմ (2 Ծ. 6:14):

***

Արևելքում գոյություն ունի ճեղքման (ճեղքման) ավանդույթ, այլ ոչ թե հաց կտրելու: Հաց կտրելը այնտեղ նշանակում է քանդել: Քանի որ Քրիստոսը հացը կիսեց Տիրոջ ընթրիքի ժամանակ, «հաց ճեղքել» արտահայտությունն օգտագործվում էր հաղորդությանը:

Արևելյան ասացվածքն ասում է. «Յուրաքանչյուր ճանապարհորդ ցանկալի հյուր է»: Մեր ժամանակների արաբական բեդուինները նստած են իրենց վրանի մուտքի մոտ` ինչպես մի ժամանակ նստել էր Աբրահամը, որպեսզի հեռվից ճանապարհորդ կամ հյուր տեսնեն (Ծննդոց 18: 1):

Արևելյան հյուրընկալության կարևոր կողմն այն է, որ թշնամին կարող է ընդունվել որպես հյուր: Մինչ նա մնում է այս դիրքում, նա գտնվում է կատարյալ անվտանգության մեջ, և նրան վերաբերվում են որպես ընկեր: Որոշ քոչվոր ցեղեր ընդունում են, որ թշնամին, ով «շտապի և դիպչի վրանի պարանին, գտնվում է անվտանգության մեջ»:

Հյուրերին յուղով օծելու ավանդույթը շատ հին է: Այն լայն տարածում ուներ արևելքի ժողովուրդների շրջանում: Այս նպատակով օգտագործվում էր մաքուր ձիթապտղի յուղ, երբեմն դրան ավելացվում էին համեմունքներ:

Փարիսեցի Սիմոնը, Հիսուսին պատշաճ հյուրընկալություն ցույց չտվեց՝ չլվաց ոտքերը, չհամբուրեց Նրան և Նրա գլուխը յուղով չոծեց (Ղուկաս 7:46):

***

Հյուրին առաջարկվող առաջին ըմպելիքներից մեկը ջուրն էր: Սա նշան էր այն բանի, որ մարդը արժանի էր տանը խաղաղ ընդունելության: Ջուր տալը, դա մարդու հետ ընկերանալու ամենահեշտ ձևն էր: Հիսուսը խոսում էր այդ ավանդույթի մասին. «Եվ ով ձեզ մի բաժակ ջուր կտա Իմ անունով, որովհետև դուք Քրիստոսինն եք, իսկապես ասում եմ ձեզ, չի կորցնի իր վարձքը» (Մարկոս ​​9:40):

***

Արևելքի բնակիչները Աստծու մասին հիշում են իրենց ամենօրյա խոսակցություններում: Զարմացած մարդը հաճախ բացականչում է. «Մաշալա», ինչը նշանակում է ՝ «Ահա ինչ է անում Աստված»: Դա էր բացականչում Բաղամը շատ դարեր առաջ : Երբ մարդը խոսում է իր ծրագրերի մասին, նա ասում է. «Եթե Տերը կամենա»: Այսպես խորհուրդ տվեց անել Յակոբը իր նամակում (Հակոբոս 4:15):

Աղբյուր՝ bible-facts.ru
Թարգմանեց՝ Ալիտա Միրզոյանը