Բարեկամի հանդիմանությունը

Ամեն մարդ չէ, որ սիրում է սրբագործվել: Դավիթ թագավորն ասում էր. «Արդարը թող խրատի ինձ, նա քաղցրություն է, և թող հանդիմանի ինձ, նա գլխի յուղ է. իմ գլուխը չի մերժի» (Սաղմոս 141.5):

Սիրով եղած շտկումը, հանդիմանությունը ազնվություն է: Հավատարիմ և անկեղծ բարեկամները իրար պետք է օգնեն մաքրվել, ավելի սրբվել, եթե նույնիսկ դա իրենից վտանգ ներկայացնի նրանց հարաբերությունների համար: Դա մի ձև է մեր սերը ցույց տալու մեր բարեկամին, ընկերոջը, և օգնելու նրան՝ ավելի զորանալ: Առակաց 27.6-ն ասում է. «Անկեղծ են բարեկամի տված վերքերը»:

Սակայն աստվածային շնորհ է պետք՝ մարդուն հանդիմանելու, սրբության ճանապարհի վրա դնելու համար: Եվ հեզություն և վեհանձնություն է պետք դիմացինին՝ դա ընդունելու համար, ինչպես Դավիթ թագավորն ընդունեց Նաթան մարգարեի հանդիմանությունը և ապաշխարեց:

Մենք հաճախ դժգոհում ենք, երբ ուրիշները ինչ-որ կերպ միջամտում են մեր գործերին: Սակայն եթե հարցը լրջորեն քննելուց հետո ճշտենք մեր դիրքը և սրտացավ ու անկեղծ հանդիմանությունն ընդունենք, ապա այն կլինի «օծման յուղի պես» մեր գլխին, և մեր կյանքը կհամեմվի քաղցրությամբ:

Շնորհքի մեջ աճելը հաճախ լինում է հավատարիմ բարեկամի մի ազնիվ, սակայն այդ պահին ոչ այնքան հաճելի հանդիմանական խոսքից:

«Հանդիմանիր իմաստունին, և նա քեզ կսիրի։ Գիտություն տուր իմաստունին, և էլ ավելի իմաստուն կդառնա. արդար մարդուն սովորեցրու, և նա կավելացնի ուսումը» (Առակաց 9.8-9):

«Զհաց մեր հանապազօր» գրքույկից
Աղբյուր` CrossNews.AM