Ինչպես սիրել ոչ կատարյալ ամուսնուն

Երբեմն կանանց թվում է, որ իրենց ավելի հեշտ կլիներ համապատասխանել աստվածաշնչյան կնոջ կերպարին, եթե իրենց ամուսինները կատարեին սեփական պարտականությունները:

Եթե նրանք կատարելագործեին իրենց աղոթքի կյանքը, ապա կանանց ավելի հեշտ կլիներ հետևել նրանց: Եթե նրանք մշտապես աճեին Աստծո Խոսքի մեջ, ապա կանայք պատիվ կհամարեին հնազանդվել նրանց: Եթե սիրեին նրանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին, ապա ամեն քայլի կանայք իրենց հարգանքը կդրսևորեին նրանց հանդեպ:

Այնուամենայնիվ, մեր՝ կանանց կոչումը, նրանից չէ կախված, թե որքան բարեխղճորեն են ամուսինները կատարում իրենց պարտականությունները: Մենք ամեն մեկս անձնապես ենք կանգնելու Աստծո առջև և պետք է ամեն բան անենք՝ ինչպես Աստծո համար: Հեշտ է ուրիշի բացթողումները տեսնելը, հատկապես՝ եթե այդ մեկը ձեզ հետ նույն տանն է ապրում տարիներ շարունակ: Մենք կարող ենք քննադատել դիմացինին՝ մեր սխալներն անտեսելով:

Իսկ ինչպե՞ս մի կողմ դնել սեփական վիրավորանքները և ապրել աստվածաշնչյան կնոջ կոչմանը համապատասխան:

Առաջարկում եմ երեք տարբերակ, որոնք կօգնեն սեր դրսևորել ձեր ոչ կատարյալ ամուսնու հանդեպ:

  1. Աղոթե՛ք ձեր ամուսնու համար:

Որպես կանայք՝ մեր ամենակարևոր պատասխանատվությունն է՝ աղոթել մեր ամուսինների համար: Թողեք այն միտքը, որ աղոթել է պետք այն ժամանակ, երբ այլևս ոչինչ չի օգնում: Փոխարենը որոշեք աղոթել առաջին հերթին:

Մեր աղոթքը մեր ամուսինների համար ունակ է գործելու, ինչպես ոչ մեկ ուրիշինը:

Մենք տեսնոմ ենք նրա անկումներն ու վերելքները, նրա տրամադրությունն ու հայացքները, նրա ուժեղ ու թույլ կողմերը: Մենք կարող ենք օգտագործել այդ գիտելիքները: Մենք կարող ենք վստահել Սուրբ Հոգուն, Ով կանի անհրաժեշտ աշխատանքը Իր ժամանակին և Իր զորությամբ:

Աղոթելով՝ դուք հրավիրում եք Հիսուսին՝ գալու ու լուծելու ձեր խնդիրները: Այդպես կենտրոնանում եք ոչ թե խնդիրների, այլ Նրա վրա, Ով դրանք լուծում է: Մենք պետք է հիշենք, որ Աստծո համար անհնարին բան չկա:

Այդ աղոթքները աշխատանք են կատարում մեր սրտերում նույնպես:

Մեր աղոթքները թարմ հիշեցում են փրկարարական շնորհի մասին, որը մենք ստացել ենք և որը Աստված կարող է թափել մեր ամուսինների վրա՝ բերելով նրանց մեջ և նրանց կյանքում փոփոխություններ:

  1. Աջակցե՛ք ձեր ամուսնուն:

Մեր ամուսինների ուսերին կա սպասումների և Աստծո առջև պարտականությունների մեծ բեռ, ներառյալ այն ուժգնությունը, որով նրանք պետք է սիրեն իրենց կանանց: Կանանց սիրո համար՝ ամուսինների հանդեպ, հատուկ պահանջներ չեն ներկայացվում, մինչդեռ տղամարդկանց կոչ է արվում սիրել իրենց կանանց այնպես, ինչպես Քրիստոսը սիրեց եկեղեցին, և Իր անձը նրա համար մատնեց: Զոհաբերող սիրուն հեշտ չէ հասնել:

Կանայք էլ իրենց հերթին պետք է ճանապարհներ փնտրեն՝ ամուսինների համար օրհնություն լինելու: Եթե մենք բարեխոսում ենք նրանց համար, մեր հարաբերություններն ու գործողությունները պետք է մի գծի վրա լինեն վերջնական նպատակի հետ: Մենք պետք է հավատանք, որ լավ փոփոխությունները հնարավոր են: Երբ մենք ասում ենք շինություն տվող ու օրհնության խոսքեր, մենք հարություն ենք տալիս ոչ միայն մեր ամուսիններին, այլև մեր ամուսնությունը:

  1. Մահացե՛ք սեփական անձի համար:

Միակ ճանապարհը՝ համապատասխանելու ձեր կոչմանը որպես կանայք, անկախ ձեր անձնական տառապանքներից ու հիասթափություններից, դա սեփական անձի համար մահանալն է: Եվ երբ Քրիստոսը ապրի մեր ներսում, ապա մենք կվերապրենք Նրա անսահման զորության մեծությունը:

Տերը գիտի, որ մեր ուժերով չենք կարող մեր կոչմանը համապատասխան լինել: Եվ ի ուրախություն մեզ՝ Նա չի սպասում դա մեզնից:

Երբ մեր «ես»-ը զիջում է ճանապարհը, Նրա հոգին սկսում է գործել՝ լցնելով մեզ անսահման շնորհով ու զորությամբ: Մենք կարող ենք դառնում շարունակելու աղոթել ու սիրել, երբ սերը հեռանում է:

Շնորհը ցույց կտա ճանապարհները, որոնցով մենք կարող ենք ցուցաբերել աջակցություն և հանգստացնել մեր հոգին: Եվ մինչ մենք սպասում ենք մեր աղոթքի պատասխանին, Տիրոջ շնորհը օգնում է մեզ կենտրոնանալ Հիսուսի վրա, մեր բարի Հովվի, Ում կանչված ենք հետևելու:

Երբ մենք գործում ենք՝ որպես մեր կոչմանը համապատասխան կանայք, մենք գտնվում ենք մեր Տիրոջ հետ շփման մեջ:

Քիմ Քեշ Թեյտ