Երեխաների դաստիարակությունը շատ ջանքեր է պահանջում

Երեխաների դաստիարակությունը շատ ջանքեր է պահանջում, դա շատ պատասխանատու աշխատանք է:
Երեխաները վաղ տարիքից կարող են զարգացնել վատ սովորությունները: Այդ սովորությունները անընդհատ ուղղելը և ուղղորդելը կարող է հոգնեցուցիչ լինել ծնողի համար: Սակայն եթե ծնողը ճիշտ պահին վերջ չդնի այդ զարգացող կամակորությանը , չկանգնեցնի և չարգելի այդ պահվածքը, ապա մեծանալով երեխան ավելի կզարգացնի իր մեջ այդ գծերը և դա լուրջ խնդիրներ կարող է ծնել ինչպես ծնողի, այնպես էլ երեխայի համար:
Այստեղ ներկայացված են երեխաների որոշ վատ սովորություններ , որոնք պարտադիր պետք է կանխել վաղ տարիքում:

1.Սուտ
Սա շատ վտանգավոր խաղալիք է երեխայի ձեռքում: Այն հանգեցնում է շատ մեծ խնդիրների ընտանիքում: Դուք պետք է սովորեցնեք երեխային չստել ոչ մի դեպքում, անգամ եթե նա սխալ բան է արել: Դա նաև ձեզանից է կախված սիրելի ծնողներ: Եթե երեխան խոստովանի ձեզ իր սխալը, իսկ դուք բարկանաք և պատժեք նրան, նա այլևս երբեք ճշմարտությունը ձեզ չի վստահի, այլ կփորձի խաբել ձեզ: Դուք պետք է հասկանաք և կարողանաք ճիշտ ընկալել երեխայի ասածը, այնուհետև բացատրել նրան, որ իր արարքը այնքան էլ ճիշտ չէ, և ցույց տալ նրան ձեր դիրքորոշումը: Այդ ժամանակ երեխան վստահություն ձեռք կբերի ծնողի հանդեպ, չի խաբի և ազնիվ կլինի:

2. Անհարգալից վերաբերմունք իշխանավորների հանդեպ
Ամեն դեպքում, բոլոր մարդիկ որոշ իշխանավորներ ունեն ՝ ծնողներ, ուսուցիչներ, պետական պաշտոնյաներ, ղեկավարներ ու ոստիկաններ: Անարգանքը իշխանության հանդեպ սարսափելի սովորություններ է առաջացնում երեխաների մոտ: Այն հանգեցնում է սանձարձակության և սպանում է երեխայի մեջ խոնարհության զգացումը:
Երեխաները պետք է սովորեն հարգել նրանց, ովքեր դրված են իշխանավորներ իրենց վրա: Սա չի նշանակում, որ նրանք միշտ պետք է համաձայն լինեն նրանց հետ, կամ չպետք է սեփական կարծիք ունենան: Բնավ ոչ: Սակայն անգամ անհամաձայնության արտահայտումը պետք է պարունակի հարգանք:

3. Ծուլություն
Երեխաները պետք է սովորեն պատասխանատվություն վերցնել իրենց վրա: Եթե մանկուց ծնողը ամեն բան անի երեխայի փոխարեն, ապա մեծանալով երեխան կլինի ծույլ և անպատասխանատու:
Փոքրուց սովորեցրեք երեխային անել փոքր գործեր՝ հավաքել անկողինը, տեղավորել թափված խաղալիքները, օգնել մայրիկին:
Հակառակ դեպքում երեխան կարող է ծույլ մեծանալ ,ամեն բանում ուրիշների վրա հույսը դնել և չկարողանալ հոգալ իր կարիքները:

 

Տերը օրհնի Ձեզ