Այն, ինչ ձեռք է բերվել խաբեությամբ, վտանգավոր ձեռքբերում է

Հավատացեք ինձ, ընկերնե՛ր, եթե ուղիղ գիծը չի տանում դեպի նպատակը, ապա առավել ևս ծուռը չի տանի այնտեղ: Այն, ինչ ձեռք է բերվել խաբեությամբ, վտանգավոր ձեռքբերում է: Դիմակ կրելով՝ դուք կարող եք ժամանակավոր խաղաղություն ստանալ, բայց խաբեությունը վրեժ կլուծի իր համար և վիշտ կբերի ձեզ:

Ազնվությունը լավագույն քաղաքականությունն է: Եթե նպատակիդ չես հասնում` ինչպես առյուծ, քեզ աղվես մի ձևացրու: Եղիր հավատարիմ՝ պողպատի պես: Թող քո դեմքը և քո ձեռքերը աշտարակի ժամի նման միշտ ցույց տան այն, ինչ կա քո ներսում:

Ավելի լավ է ծաղրված լինել ճշմարտասիրության համար, քան հայտնի լինել խորամանկությամբ: Անկեղծ քայլերը կարող են ձեզ դժվարություններ պատճառել, բայց դրանք խաբեությունից լավ են: Ճշմարտասեր մարդիկ պարգևատրված կլինեն Դատաստանի սարսափելի օրը, իսկ երկերեսանիների համար նույնքան անհնար է Աստծո Արքայությունում հայտնվելը, ինչպես որ անհնար է մարդու համար Ատլանտյան օվկիանոսն անցնելը՝ ջրաղացի երկու քարերը վզին կապված:

Չարլզ Սպերջեն