10 աստվածաշնչյան կանոն՝ երջանիկ ամուսնության համար

Ներկայացնում ենք ձեզ աստվածաշնչյան 10 խոսք, որոնք կհուշեն, թե ինչպես պետք է գործի քրիստոնեական ամուսնությունը:

 1. Երբեք մի հիշեցրեք անցյալի սխալները:
Դադարեք քննադատել ուրիշներին, այլապես քննադատությունը ձեզ հետ կվերադառնա: «Եվ մի դատեք, և չեք դատվի. մի դատապարտեք, և չեք դատապարտվի. արձակեցեք և կարձակվեք» (Ղուկաս 6.37):

2. Անտեսեք այս աշխարհի բարիքները, բայց ոչ՝ մեկ մեկու:
«Որովհետև ի՞նչ օգուտ է մարդուն, եթե բոլոր աշխարհս ստանա և իր անձը կորցնի» (Մարկոս 8.36):

3. Երբեք մի՛ պառկեք քնելու՝ չլուծված հարցերով ու փաստարկներով:
Մեղք մի գործեք՝ թույլ տալով բարկությանը վերահսկելու ձեզ. «Բարկանաք՝ մի մեղանչեք. թող արեգակը ձեր բարկության վրա չմտնի» (Եփեսացիս 4.26):

4. Նվազագույնը օրը մեկ անգամ փորձեք ձեր կնոջը/ամուսնուն հաճելի մի բան ասել:
«Բուժող լեզուն կենաց ծառ է, բայց լեզվի վրայի նենգությունը հոգիի վերք է» (Առակաց 15.4):

5. Հանդիպելիս՝ սիրով ողջունեք իրար:
«Ախորժելի են հոտոտելիքին քո յուղերը. թափված յուղ է քո անունը» (Երգ Երգոց 1.3):

6. Հարստության և աղքատության մեջ ուրախացեք ամեն րոպեով, որն Աստված շնորհել է ձեզ միասին ապրելու:
«Լավ է խոտեղեն կերակուր և հետը սեր, քան թե գեր զվարակը ատելությունով» (Առակաց 15.17):

7. Դուք ընտրություն ունեք այս երկուսի միջև. հաճեցնել ինքներդ ձեզ կամ կյանքի ձեր ուղեկցին. ընտրություն կատարեք կա՛մ ձեր, կա՛մ նրա օգտին:
«Բարությունը մի խնայիր՝ որին որ կվայելի, երբ որ ձեռքումդ զորություն կա անելու» (Առակաց 3.27):

8. Ձեր կինը կամ ամուսինը, նույնպիսի մարդ է, ինչպես դուք և ես, և դա նշանակում է, որ ուշ կամ շուտ նա կարող է վիրավորել ձեզ: Սովորեք ներել:
«Եթե քո եղբայրը մեղանչի քեզ դեմ, հանդիմանիր նրան. և եթե ապաշխարի՝ ներիր նրան։ Եվ եթե օրը յոթն անգամ քեզ դեմ մեղանչի և յոթն անգամ քեզ մոտ դառնա և ասի՝ ապաշխարում եմ, ներիր նրան» (Ղուկաս 17.3-4):

9. Մի կիրառեք հավատքը, Աստվածաշունչը կամ Աստծուն՝ որպես «զենք»:
«Որովհետև Աստված իր Որդին չուղարկեց աշխարհքը, որ աշխարհքին դատի, այլ որ աշխարհքը նրանով փրկվի» (Հովհաննես 3.17):

10. Թող սերը դառնա ձեր ուղեցույցը:
«Սերը երկայնամիտ է՝ քաղցր է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի հպարտանում։ Չի լրբանում, իրենը չի որոնում, չի գրգռվում, չարը չի մտածում» (Ա Կորնթացիս 13.4-5):

 

Աղբյուր՝ CrossNews.am