Գինի սիրող մարդը
«Բարի մարդը իր սրտի բարի գանձերից բարին է բխեցնում, իսկ չար մարդը՝ չարն է բխեցնում, որովհետև սրտի ավելցուկից է, որ խոսում է նրա բերանը»: (Ղուկ. 6.45)
Մի անգամ իմաստունը հարցնում է մի մարդու ով սիրում էր չափից շատ գինի խմել․
— Ասա՛, գինու արժեքը համի՞ մեջ է, թե՞ տարիքի:
Զարմացաց նման հարցից՝ մարդը պատասխանեց.
— Ես կարծում եմ գույնի:
— Իսկ ինչու՞ հենց գույնի — հարցրեց իմաստունը:
— Որովետև գույնը կանչող և գրավող տեսք ունի — պատասխանեց նա:
— Իսկ եթե գինու գավաթի մեջ ամեն օր կամ ամիսը մեկ անգամ ջրի մեկ կաթիլ կաթեցնենք, ապա ի՞նչ կդառնա տարիների ընթացքում — հարցրեց իմաստունը։
— Երևի այն ջրի տեսք կունենա — պատասխանեց մարդը:
— Այ տեսնու՞մ ես գինին կորցրեց թե իր տեսքը և թե համը:
Երբեմն հավատացյալներս մոռանում և անտեսում ենք չերևացող մեղքերը և դրանց հետևանքով առաջ եկող նեղությունները, իսկ երբ սատանան իմ և քո փոխհարաբերությունները Հիսուսի հետ փորձում է քանդել, վերջում մնում ենք ջրի հատակին:
Խնդրանք քեզ քննիր քո անձը և աղոթիր Հիսուսին բարձրացնել քեզ խեղդվող կյանքի ճիրաներից: