Մեկ ժամվա գումարը (առակ)

Մի անգամ սովորականի պես հայրը հոգնած տուն է վերադառնում աշխատանքից  ու տեսնում է, որ իր հնգամյա որդին դռան առջև իրեն է սպասում .
_ Հայրի´կ, կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել:
-Իհարկե, ի՞նչ է պատահել:
-Հայրի´կ, դու որքա՞ն գումար ես վաստակում:
– Քո գործը չէ… և հետո, ինչի՞դ է պետք:
– Պարզապես ուզում եմ իմանալ, ասա´, հայրի´կ, դու որքա՞ն ես վաստակում մեկ ժամում:
– Դե 500 ու ի՞նչ:
– Հա´յր, ինձ 300-ը կտա՞ս, -շատ լուրջ հայացքով նայելով հորը` ասաց տղան:
– Դու ինչ-որ հիմար խաղալիքի համար ինձնից այդքան գումա՞ր ես ուզում… ես ամբողջ օրը աշխատում եմ, հոգնում,իսկ դու՞:
Տղան կամաց հեռացավ իր սենյակը ու փակեց դուռը:
Հայրը մի փոքր անց հանգստացավ ու սկսեց մտածել. «Հնարավոր է, որ նա ինչ-որ կարևոր բան պետք է գնի… Նա ինձնից երբեք գումար չի խնդրել…»… Երբ հայրը մտավ սենյակ, տղան արդեն անկողնում էր…
-Քնա՞ծ ես, տղա՛ս:
– Ո՛չ, ուղղակի պառկած եմ:
-Կարծում եմ` շատ կոպիտ խոսեցի քեզ հետ. ես ծանր օր էի ունեցել, ների՛ր ինձ, ահա, վերցրու գումարը, որը խնդրել էիր:
-Շնորհակալ եմ:
Հետո նա բարձրացրեց բարձն ու դրա տակից հանեց մի քանի թղթադրամ: Հայրը տեսավ,որ տղան արդեն գումար ուներ ու նորից բարկացավ: Տղան դրանք միացրեց ու նայեց հորը.
-Ինչու՞ խնդրեցիր, եթե գումար ունեիր:
-Որովհետև գումարս բավական չէր: Ահա՛, այստեղ ուղիղ 500 է: Ես կարո՞ղ եմ քո ժամանակից ՄԵԿ ԺԱՄ գնել: Խնդրում եմ, վաղը աշխատանքից շուտ արի, ես ուզում եմ, որ դու մեզ հետ ընթրես: