Աստվածաբանությունը բոլորի համար է
«Ես եմ Տերը, որ երկրի վրա ողորմություն, իրավունք և արդարություն եմ անում» (Երեմիա 9.24):
Ոմանք ասում են, թե աստվածաբանությունը միայն մասնագետների համար է: Սակայն Երեմիա մարգարեի օրերի կացությունը ցույց է տալիս, որ բոլորի համար էլ կարևոր է, թե Աստված ինչ է ասում Ինքն Իր մասին: Երեմիա մարգարեի օրերի կրոնական մասնագետները սխալ էին ներկայացնում Աստծուն՝ մարգարեանալով իրենց մտքի խաբկանքով (Երեմիա 23.26) և ժողովրդին սխալ ճանապարհով առաջնորդելով (Երեմիա 23.32): Նրանց անպարկեշտության պատճառով ժողովուրդն անկարող էր ճանաչել Աստծո իսկական էությունը:
Այսօր էլ կան մարդիկ, որոնց ներկայացմամբ Աստված բարկացկոտ է, վրեժխնդիր և միշտ պատժելու միտված՝ նույնիսկ մեր փոքրիկ զանցանքների համար: Սակայն Աստված Իրեն ներկայացնում է՝ որպես «գթացող և ողորմած, համբերատար, բարեգութ և ճշմարիտ» (Ելից 34.6):
Ուրիշներն էլ Աստծուն ներկայացնում են որպես սիրող հոր, որն այնքան բարի է, որ չի պատժում մեղավորներին: Սակայն Աստված Իրեն ներկայացնում է՝ որպես մեկին, ով միշտ արդարությամբ է դատում (Երեմիա 9.24): Նա թե՛ արդար դատավոր է, թե՛ սիրող հայր: Եթե մենք այդ երկուսից միայն մեկը շեշտենք, ապա Աստծո բնությունը սխալ ներկայացրած կլինենք:
Ամենակարևորը, որ պետք է իմանանք Աստծո մասին և հայտարարենք աշխարհին, այն է, որ Աստված չի ուզում պատժել մարդկանց: Նա ուզում է, որ նրանք ապաշխարելով դարձի գան: Ճշմարտապես սիրող լինելու համար Նա պետք է բացարձակապես ճշմարիտ լինի:
Հատված «Զհաց մեր հանապազօր» գրքույկից