Տեսնել մարդկանց կարիքները և ձեռք մեկնել
Երիտասարդն իր նոր ավտոմեքենայով լավ տրամադրությամբ կարևոր հանդիպման էր շտապում:
Ճանապարհի եզրին նա տեսնում է մի քանի երեխաների, և զգուշորեն նրանց շրջանցելով՝ սկսում է արագություն հավաքել, բայց հանկարծ լսում է քարի հարվածի ձայն իր մեքենային:
Երիտասարդը կանգնեցնում է մեքենան, դուրս գալիս, և այդ քարը նետող երեխային օձիքից բռնում ու սկսում բղավել նրա վրա.
– Այ անպետք: Ինչո՞ւ դա արեցիր: Դու գոնե գիտե՞ս, թե որքան արժե այս մեքենան:
– Ներեցեք, խնդրում եմ,- ասում է երեխան:- Ես չէի ուզում… Պարզապես իմ եղբայրն անդամալույծ է և ընկել է իր սայլակից, իսկ ինձ համար նա շատ ծանր է, և չեմ կարողանում բարձրացնել նրան: Մենք արդեն 4 ժամ է՝ այս ճանապարհի վրա ենք, բայց ոչ մի մեքենա չի կանգնում… Ես այլ միջոց չունեի Ձեզ կանգնեցնելու համար…
Երիտասարդն օգնում է տղային իր եղբորը սայլակի վրա նստեցնել՝ մի կերպ զսպելով արցունքներն ու լացը: Նա տղային տուն է տանում, իսկ հետո, երբ մոտենում է մեքենային, տեսնում է քարի հարվածից մնացած տեղը: Նա շարունակում է օգտագործել մեքենան, բայց չի վերանորոգում քարի հարվածից առաջացած փոսը, որ մշտապես նրան հիշեցնում էր, որ պետք է ուշադիր լինել և օգնել մարդկանց…
Սովորեք տեսնել մարդկանց կարիքները և բացել ձեր սիրտը: Եղե՛ք բարի…