Հրաշքի ապացույցը

«Հավատքն էլ հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիս 11.1):

Երբեք չեք նկատի հրաշքը, եթե փորձեք տեսնել նրան ընթացքի ժամանակ։ Շատ հավատացողներ են անում դա։ Նրանք սկսում են աղոթել բուժման կամ ազատության համար, և երբ չեն տեսնում որևէ փոփոխություն նույն վայրկյանին, նրանք նահանջում են, կորցնում են իրենց հավատը և ենթադրում են, թե ոչինչ էլ չի պատահել։

Աստված ինձ մի անգամ մի անմոռանալի դաս տվեց սրա վերաբերյալ, երբ ես Ջամաիկայում էի։ Ես քարոզում էի մի եկեղեցում, որտեղ կային 150 մարդ և որը լուսավորվում էր ընդամենը մեկ կերոսին լապտերով։ Այնտեղ այնքան մութ էր, որ ես չէի կարողանում տեսնել մարդկանց դեմքերը։ Այն ամենը ինչը ես տեսնում էի դա իմ Աստվածաշունչն էր և մի մարդու ոտքերը ով նստած էր հենց իմ դիմաց։

Հանկարծ ես հասկացա, որ միշտ քարոզելու ժամանակ նայել եմ մարդկանց դեմքի արտահայտությանը և փորձել եմ հասկանալ, թե ինչքանով է իմ քարոզը հասնում մարդկանց: Իմանալով, թե ինչ եմ արել հավատքի վերաբերյալ, ես գիտեի, որ դա վտանգավոր է։ Այսպիսով ես կայացրի որոշում հենց այդ պահին, այլևս երբեք չքարոզել քարոզ բացի հավատքից։ Ես չպետք է կախում ունենայի մարդկանց դեմքի արտահայտություններից։

Նախքան այդ հանդիպումների ավարտը, ես տեսա, թե ինչքան կարևոր էր այդ որոշումը։ Ջամաիկացիները, ովքեր հակված են ցանկացած դեպքում հնարավորինս քիչ դեմքի արտահայտություն ցույց տալու, նստած էին ամեն քարոզի ժամանակ, առանց որևէ արտահայտության։

Մի կին, այդ հանդիպումների ընթացքում, բուժվել էր կուրությունից, նրա աչքերն արդեն ամբողջությամբ տեսնում էին։ Նա երբեք չէր պատկերացրել, որ նման բան կարող էր պատահել։ Երբ մի անգամ, նա ինձ դրսում հանդիպեց, շատ պարզորեն ասաց․ «Եղբայր Կոպելանդ, ես չէի տեսնում, իսկ հիմա տեսնում եմ։ Շնորհակալություն»։ Դա արդեն ամեն ինչ էր։ Հրաշքը պատահել էր, և նայելով դուք չեք կարող ասել, որ ոչինչ չի պատահել։

Հաջորդ անգամ, երբ ձեզ մոտ կհայտնվի ցանկություն արտաքնապես տեսնելու, թե ինչ է անում Աստված, մի արեք դա։ Դրա փոխարեն հիշեք, ոչ թե երևույթներն են, այլ հավատքն է, որ հրաշքներ է գործում։ Սա միակ ապացույցն է, որի կարիքը դու ունես։