Հանդիպում Աստծո հետ
Աստծո ծառայող, ազգությամբ հնդիկ Սադհու Սունդար Սինգհը պատմում էր, որ Հիմալայներում իր ճամփորդության ժամանակ մեկ օր նստելով փոքրիկ գետի ափին՝ ջրից մի քար է վերցնում ու ջարդում՝ տեսնելու, թե արդյոք այն թա՞ց է նաև ներսից: Պարզվում է, որ ներսից այն լիովին չոր էր, չնայած երկար տարիներ ջրի մեջ էր դրված:
Կան այդպիսի կարծրացած սրտեր, ինչպես այս քարը: Նրանք ապրում են Աստծո մեջ, որովհետև Աստված ամենուր է, բայց Աստված չի ապրում նրանց մեջ: Պետք է որ սիրտը նման լինի սպունգի: Եթե սպունգը ջրի մեջ է հայտնվում, ապա ջուրը անշուշտ կլինի նրանում, չնայած որ սպունգը չի վերածվի ջրի, և ջուրն էլ՝ սպունգի: Այդպես էլ մեր սրտերը պետք է Աստծո մեջ լինեն, և Աստված էլ մեր սրտերում:
Ամեն մեկը, ով շփում է ունենում Քրիստոսի հետ, միացած է Սուրբ Հոգու հետ, ինչպես զավակը իր հոր հետ: Կարող ենք վստահությամբ ասել, որ հնարավոր է ունենալ բավականաչափ գիտելիքներ Աստծո մասին, այնուամենայնիվ, այդ գիտելիքները մնում են պարզապես տեղեկատվություն, մինչև մենք անձամբ չենք հանդիպում Աստծո հետ:
Միայն Հիսուս Քրիստոսի հետ անհատական հանդիպման, Նրա հետ իրական շփման մեջ են կենդանանում Աստծո մասին մեր գիտելիքները և սկսում փայլել աներկրային գեղեցկությամբ:
Քրիստոսի հետ ամեն վայրը վերածվում է տաճարի, որը լցված է Նրա ներկայությամբ:
Պ. Կ. Շատրով