Սուրբ Ծնունդ
Ղուկասը արձանագրում է Հիսուսի ծնունդը երկրորդ գլխում. 14-րդ հատվածը մեզ ասում է․
«Փա՜ռք Աստծուն բարձունքներում, և խաղաղությո՜ւն երկրի վրա նրա բարեհաճությունն ունեցող մարդկանց մեջ»։
Երբեմն այս աշխարհը փորձում է մեզ զրկել այդ խաղաղությունից։ Բայց մի պահ մտածեք այդ մասին։ Քրիստոսը ծնվել է մսուրի մեջ։ Նա ապրում էր, Իր Հոր գործի մասին պատմում էր, կիսում էր Ավետարանը և սիրում էր նույնիսկ մեր շրջապատից ամենաչսիրվածին։ Նա մահացավ, որպեսզի մենք փրկվենք ․․․ որպեսզի մենք ունենանք հավերժական կյանք։
Այսպիսով, դուք մտահոգված եք, որովհետև դուք չունե՞ք նոր մեքենա ծառի տակ կանգնած, կամ հսկայական տուն։ Հիսուսը ծնվել է մսուրի մեջ, և նա քայլելով էր գնում այնտեղ ուր գնում էր։ Նա մտահոգված չէր այն բանից, թե ինչ Նա չունի։ Նա մտահոգված էր Իր համար իսկապես կարևոր բաներով՝ սիրելի մարդկանցով։ Դուք չեք կարող թաքցնել փրկության նվերը, բայց դա այն նվերն է, որը կպահպանվի ձեր հավերժական կյանքի ամբողջ ընթացքում։
Այսպիսով, ի՞նչն է ձեզ անհանգստացնում։ Փիլիպպեցիս 4։6֊ում մեզ ասվում է․
«Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն։»
Շնորհակալ եղեք Աստծուն ամեն ինչի, այն բազմաթիվ օրհնությունների համար որոնք Նա տվել է ձեզ անցած տարում։ Աստված անում է ամբողջը միասին միայն ձեզ համար, որպեսզի ձեզ տա մի ամբողջ Թագավորություն։
Դարձրեք այս նոր տարին տոնակատարության և շնորհակալության օր։ Աստված սպասում է, որպեսզի ձեզ տա ձեր սրտի ցանկացածը։ Սաղմոսներ 27:13֊ում ասվում է․
«Իսկ եթե ես չհավատայի, որ պիտի տեսնեմ Եհովայի բարությունը ողջերի աշխարհում»։
Իսկ դուք ինչի՞ն եք սպասում։ Սա ձեր ժամանակն է։ Դուք կարիք ունե՞ք բուժող հպման ձեր մարմնին, ձեր հարաբերություններին, ձեր ֆինանսներին։ Կանչե՛ք Տիրոջ հզոր անունը, և Նա ձեզ հաղթանակ կբերի։
Ժամանակ գտեք և շնորհակալություն հայտնեք Աստծուն, աղոթեք Նրան և շնորհակալ եղեք այն հրաշալի գործերի համար, որոնք նա կատարել է և օրհնել է ձեզ այդ ձևով։