Անբացատրելի ուրախություն

Ցանկանու՞մ եք ուրախությամբ լի լինի ձեր տունը։
Հրավիրեք Հիուս Քրիստոսին այն ամենին ինչ ասում և անում եք։ Թույլ տվեք Նրան մտնել ձեր սրտի և ձեր տան ներսը։

Մենք ստեղծվել ենք որ գտնվենք մշտական կապի մեջ մեր Փրկչի հետ, և միայն այն ժամանակ, երբ մենք սկսում ենք ստեղծել մեր սեփական ճանապարհը, դառնում ենք ավելի թշվառ, քան երբևէ։
«Որովհետև նրա բարկությունը մեկ ակնթարթ է,Մինչդեռ նրա բարյացակամությունը՝ մի ամբողջ կյանք։ Երեկոյան լացն է բնակվում, իսկ առավոտյան ուրախության ձայնն է հնչում։» (Սաղմոսներ 30:5)

Հիսուսը եկավ այս աշխարհ, որպեսզի մենք նոր կյանք սկսենք, որ մենք լցվենք ուրախությամբ։ Նա ցանկանում է, որ մենք ապրենք մեծ առատությամբ կյանք․ սա նշանակում է կյանք, որն ամբողջական է և լցված ուրախությամբ։
«Բայց հիմա քեզ մոտ եմ գալիս, և այս բաները խոսում եմ աշխարհում, որպեսզի նրանք լիովին զգան այն ուրախությունը, որ ես ունեմ։» (Հովհաննես 17:13)

Դուք այժմ կարող եք գտնվել փոթորկի մեջտեղում, ձեզ շրջապատի քաոսը, անձրևը թափվի ձեր շուրջը։ Մի՛ հուսահատվեք։ Ճշմարիտ ուրախությունը չի գալիս ձեզ շրջապատող հանգամանքներից։ Իրական ուրախությունը գալիս է ներսից․ այն նվեր է Աստծո կողմից։
«Սակայն ոգու պտուղն է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն, հավատ, մեղմություն, ինքնատիրապետում։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։» (Գաղատացիներ 5:22-23)

Երբ մենք Աստծուն դնում ենք որպես մեր կյանքի գլխավոր (ինչպես Աստվածաշնչում նշվում է Մատթեոս 6։33-ում), այս աշխարհի խեղաթյուրումները, որոնք մեզ ոչնչացնում են, անսպասելիորեն դառնում են ոչ կարևոր։ Մենք ուշադրություն չենք դարձնում այնպիսի բաների, որոնք տեղ չունեն հավատացյալի կյանքում։ Մենք կարող ենք տալ մեր ժամանակը և տաղանդը մեր Տիրոջը, և թույլ տալ որ նա օգտագործի դրանք այնպես, ինչպես Նա կցանկանա։ Մենք կարող ենք պատվել Նրան, Նա մեր Փառքն է և մեր գլուխը բարձրացնողը (Սաղմոսներ 3։3)։
«Այո՛, դուք եք մեր փառքը և ուրախությունը։»(1 Թեսաղոնիկեցիներ 2 :20)

Ո՞րն է վատ օրը շրջանցելու լավագույն միջոցը։ Փա՛ռք Տիրոջը։ Լավ, թե վատ, մենք պետք է Նրան բարձրագույն ձևով գովաբանենք։
«Ցնծության բացականչություննե՛ր ուղղեք Տիրոջը, ո՛վ երկրի բոլոր մարդիկ։ Ծառայե՛ք Տիրոջը ուրախությամբ։ Ցնծությամբ նրա առաջ եկեք։ Իմացե՛ք, որ Տերն է Աստված։ Նա՛ է ստեղծել մեզ, և ոչ թե մենք մեզ։ Մենք նրա ժողովուրդն ենք և նրա արոտի ոչխարները»։ (Սաղմոսներ 100:1-3)

Եթե դուք կյանքում հաճույք եք փնտրում, ապա դա կբավարարի ձեր գոյության ամեն անկյունը, Աստծուն առաջին տեղում դրեք, ամենից առաջ։ Աղոթի՛ր Նրան։ Պատվի՛ր Նրան քո կյանքով և թույլ տվեք Սուրբ Հոգուն մտնել ձեր գոյության բոլոր փոշոտ անկյունները։ Աստված սեր է, և Նա հավատարիմ է։ Երբ դուք սկսեք փնտրել Նրան, դուք կտեսնեք, որ ձեր առաջ բացվում է դուռ։ Դուք կսկսեք հասկանալ, թե ինչ է նշանակում իրական երջանկությունը և ուրախությունը, և կսովորեք ինչպես պարել անձրևի տակ

«Տերը իմ զորությունն է և իմ վահանը։ Նրան է սիրտս ապավինում,Ես օգնություն ստացա, և սիրտս ցնծում է,Իմ երգով պիտի գովեմ նրան։» (Սաղմոսներ 28:7)