Հավատքի Սուրբ կրակ. Ռայնհարդ Բոնկե
Հաջողակ եկեղեցին այրվող մորենի է: Աստված խոսում է դրա միջով: Մեր խոսքը Նրա խոսքն է կամ էլ դա ընդհանրապես խոսք չէ: Աստծո կրակով վառվող եկեղեցին՝ ավելի ու ավելի կգրավի մարդկանց, քան ցանկացած PR ծրագիր: Աստծո հանդերձը կրակ է և Նրա ծառաները «հուր բոցեր են»: Քանի դեռ մենք չենք այրվում, չենք կարող որևէ մեկին առաջնորդել այնտեղ:
Մենք կարող ենք լինել այնքա՜ն ճշտապահ, ամեն բան անենք արժանապատվորեն և պատշաճ կերպով, սակայն… առանց կրակի: Ճիշտ, բայց սառը:
Կարմեղոս լեռան վրա հեթանոսներն ամեն բան ճիշտ ձևով կատարեցին զոհասեղանին, սակայն սատանան չի կարող կայծ բերել դժոխքից՝ վառելու այն: Այնուհետ Եղիան վերակառուցեց զոհասեղանը, քարեր, փայտ, ողջակեզ՝ ամեն բան Գրքին համաձայն, և կրակ խնդրեց երկնքից: Եվ այն անմիջապես եկավ:
Կրակն աստվածային «լոգոտիպ է»: Մեզ դա դուր գա, թե՝ ոչ, քրիստոնեական հավատքը կա՛մ այրվող է, կա՛մ ձախողված: Այն բնութագրվում է կրակով՝ լույսով ողողված սրտեր և կյանք, Աստծո հետ հանդիպման հրաբորբոք դեմքեր՝ վառված ավյունով և լիակատար ուրախությամբ: Արդյոք այս ամենը քո՞ մասին է…
Տերն օրհնի՛ ձեզ:
Ռայնհարդ Բոնկե