Մեկ հպում Հիսուսից

Սողոսը, ով հետագայում կոչվեց Պողոս, շատ լավ օրինակ է այն բանի, թե ինչպես է Սուրբ Հոգին փոխում ձեր քայլերը։ Կարո՞ղ եք պատկերացնել, մեկին ով հայհոյող է, հալածիչ և մարդասպան կոչեք “Եղբայր”։
Բնական է, որ սովորական ականջին այն կարող է անհնար թվալ։ Բայց ահա դա այն է, ինչը Սուրբ Հոգին կարող է անել։ Նա կարող է անհնարինը դարձնել հնարավոր։

Երբ Աստված Անանիային ասաց, որ գնա և աղոթի Սողոսի համար, նա պատասխանեց․
«Տե՛ր, այս մարդու մասին ես շատերից եմ լսել, թե որքան շատ վնասներ է տվել քո սրբերին Երուսաղեմում։» (Գործեր 9:13)
Այնուամենայնիվ, Անանիան հնազանդվեց Աստծուն և գնաց աղոթելու Սողոսի համար։ Այն ժամանակ, երբ Անանիան հանդիպեց Սողոսին, նա ձեռքերը դրեց Սողոսի վրա և ասաց․
«Սողո՛ս, եղբա՛յր, Տեր Հիսուսը, որ քեզ երևաց ճանապարհին, որով դու գալիս էիր, ինձ ուղարկեց, որպեսզի դու կրկին տեսնես և սուրբ ոգով լցվես»(Գործեր 9:17)
Նույնիսկ առաքյալները չցանկացան համագործակցել Սողոսի հետ։ Նրանք չէին համոզվում նրա փոխակերպման մեջ։ Քանի որ նրանք գիտեին, որ նա գնում էր Երուսաղեմ սպանելու նրանց, այսպիսով նրանք չէին տեսնում որևէ ապացույց որը կպաշտպաներ այդ տեսությունը։

Բառնաբասը փոխեց իր վերաբերմունքը։ Նա բերեց Սողոսին նրանց առաջ․
«Բայց Բառնաբասը նրան օգնության եկավ ու տարավ առաքյալների մոտ։ Նա նրանց մանրամասնորեն պատմեց, թե ինչպես էր ճանապարհին Սողոսը Տիրոջը տեսել, որը խոսել էր նրա հետ, և թե ինչպես էր նա Դամասկոսում համարձակ խոսել Հիսուսի անունով։» (Գործեր 9:27)
«Նրա ներկայության մեկ հպումը կարող է փոխել մեր կյանքի ամբողջ ընթացքը»։ Երբ առաքյալները տեսան այն փոփոխությունները որոնք կատարվել էին Պողոսի մեջ, զարմացան։ Նա եկեղեցու ամենադաժան հալածչից փոխակերպվել էր և դարձել նրա չեմպիոններից մեկը։ Այս մարդը, ով սպառնալիք էր նրանց անձնական անվտանգությանը և իրենց քարոզած ուղերձներին, գնում էր հռչակելով․
«Սկսեց ժողովարաններում քարոզել, թե Հիսուսն է Աստծու Որդին»(Գործեր 9:20)

Եթե Սուրբ Հոգին կարողացավ փոխարինել Սողոսին Պողոսի, ամբողջովին վերակազմավորելով նրա կյանքը և նրա ապրելու իմաստը, պատկերացրու ինչպես Նա կարող է փոխել ձեզ և ինձ։

Պարզապես Նրա ներկայության մեկ հպումը կարող է փոխել մեր կյանքի ամբողջ ընթացքը, այդպիսով մենք կքայլենք Նրա ճանապարհներով կատարելու Նրա հրաշալի կամքը, այլ ոչ թե մեր սեփական։