Մեկտեղ հավաքվելը մի թողեք

Մեր նոր սերունդը , որը սերտ կապված է համացանցին և օգտվում է նրա բոլոր առավելություններից և վտանգներից, սկսել է մի վտանգավոր մտքի շարժում ձևավորել․

— Ի՞նչու դուրս գալ տանից և այդքան ժամանակ վատնել ճանապարհի և այլ բաների վրա, եթե կարող ենք նայել մեր եկեղեցու բոլոր քարոզները ուղիղ եթերով։

Այսօր դուք կարող եք անել շատ բաներ, առանց տանից դուրս գալու:

Օրինակ, ես կարող եմ իմ գործերի 95 տոկոսն անել տանից, կարող եմ գնել սնունդ, խոսել այլ քաղաքների ընկերների հետ, սովորել համալսարանում և նույնիսկ այցելել եկեղեցի: Ինտերնետը զարմանալի գյուտ է:

Այժմ բոլոր եկեղեցիները ուղիղ եթերում են: Մեր հեռախոսները և համակարգիչները կարծես թե փոխարինեցին եկեղեցին: Հայտնի քարոզիչների քարոզները հասանելի են մեկ սեղմումով:

Դուք կարող եք գտնել բոլոր հոգևոր երգերը, լավագույն փառաբանության թիմերի ելույթները, որոնք դուք լսում եք ձեր եկեղեցում, որոնք երգում եք հաճույքով։

Դուք նույնիսկ կարող եք զոհաբերություն անել , առանց տանից դուրս գալու: Յուրաքանչյուր եկեղեցի ունի իր կայքը որտեղ նշված է հաշվեհամար։

Սակայն դա շատ մեծ սուտ է և խաբկանք։
Շատերն այսօր եկեղեցի են համարում կառույցը: Բայց սա եկեղեցու աստվածաշնչյան ըմբռնումը չէ։
“Եկեղեցի” բառը գալիս է հունարեն «Ekklesia» բառից, սահմանված է որպես «հավաքատեղի » կամ «կանչվածների վայր»:
Եկեղեցու հիմնական նշանակությունը շենքը չէ, այլ ժողովուրդը:

Եկեղեցին Աստծո տունն է :

Աստվածաշնչում Եկեղեցին կոչվում է Աստծո տուն: Նման նկարագրությունը ցույց է տալիս, որ Եկեղեցին Աստծո ընտանիքն է, քանի որ Աստված բոլորի Հայրն է ովքեր եկեղեցում են: Նրա Եկեղեցու անդամները Նրա զավակներն են և նրանց միջև եղած հարաբերությունները, ինչպես եղբայրների և քույրերի միջև։

Պողոսը ուղղակիորեն կոչում է եկեղեցին Աստծո տունը.

«Իսկ եթէ ուշանամ, որ գիտենաս թէ ի՞նչպէս պէտք է Աստուծո տան մէջ վարվել․ Որ է կենդանի Աստուծո եկեղեցին, սյուն և հաստատություն ճշմարտութեան։» ( 1 Տիմոթեոս 3:15):

Աստվածաշունչը նկարագրում է Եկեղեցին որպես Քրիստոսի մարմին:

“Հիմա ուրախ եմ իմ չարչարանքներումը ձեզ համար, և լրացնում եմ Քրիստոսի նեղությունների պակասը իմ մարմնումը նրա մարմնի տեղ որ է եկեղեցին, որի ես պաշտոնյա եղա, Աստուծոյ այն տնտեսության պէս, որ ինձ տրված է ձեզ համար Աստուծո խօսքը կատարելու համար”։ (Կող. 1:24)

“և ամեն բան հնազանդեցրեց նրա ոտների տակ, և նրան գլուխ դրեց եկեղեցուն՝ բոլոր բաների վերայ, որ է նրա մարմինը՝ այն լրումը որ ամենն ամենի մէջ լրացնում է”։ (Եփեսացիս 1: 22,23):

Ոչիչ չի կարող փոխարինել եկեղեցուն, կենդանի շփումը եղբայրների և քույրերի հետ։ Սուրբ Հոգին գործում է Տիրոջ տան մեջ։ Աստված շատ մեծ դեր է հատկացնում եկեղեցուն, նա անընդմեջ հորդորում է գալ իր տուն և վերցնել ամեն մեկիս համար նախատեսված պտուղները։
Բաց մի թող կենդանի շփումը Աստծո հետ։

Աստված ասում է՝ մեկ տեղ հավաքվելը մի թողեք։ Հրաշալի օրհնություն կա միաբանության մեջ։