Ինչպես լինել երջանկություն պարգևող

«Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում։»(2 Կորնթացիներ 9։7)

Նախքան մենք կկարողանանք իսկապես գնահատել Աստվածաշնչի սկզբունքները, թե ինչպես է Աստված ցանկանում, որ մենք օգտագործենք աղբյուրները, Նա օրհնել է մեզ, նախ մենք պետք է մի բան անենք․ ամեն ինչ հանձնենք Նրան։ Այժմ հանձնումը միայն խոսելը չէ։ Այն արագ և էժան արտահայտություն չէ, ինչպես «Լավ, Տեր, ես քեզ տալիս եմ իմ կյանքը, բայց ոչ իմ փողերը», կամ «Ես քեզ տալիս եմ իմ սերը, բայց ոչ իմ տունը և ընտանիքը»։ Դա հանձնում չէ, որովհետև այն 100 տոկոսանոց պարտավորություն չէ։ Հանձնումը դա աղոթքով ասելն է․ «Տեր, Քեզ է պատկանում իմ մարմինը, Քեզ է պատկանում իմ աշխատանքը, Քեզ է պատկանում իմ ընտանիքը, Քեզ է պատկանում իմ ունեցվածքը։ Ամեն ինչ, ինչ ես ունեմ Քեզ է պատկանում։ Դու Աստվածն ես։ Եվ ես ցանկանում եմ, որ դու տնօրինես իմ սիրտը նույնպես։» Ահա սա է հանձնումը։ Միայն  այն ժամանակ երբ մենք ամեն ինչ տալիս ենք Աստծուն իր օգտագործման համար, ոչ միայն մնացորդները, Նա օրհնում և բազմապատկում է, որպեսզի ավելիով օրհնի այն ամենը ինչ մենք դրել ենք Նրա ձեռքերում։ Հանձնումը հեշտ չէ, այն զոհաբերություն է պահանջում։ Բայց հավատա ինձ, այլընտրանքն ավելի դժվար է։ Երբ մենք նայում ենք զոհաբերության կոչին և թե որքան է սիրում Երկնային Հայրը մեզ, հանձնումը փոխակերպվում է զոհաբերությունից դեպի ընտրության արտոնության։ Օրինակ վերցնենք Հոբից։ Նա սիրում էր Աստծուն, և ոչինչ չէր կարող ազդել իր զգացմունքների վրա առ Աստված։ Հոբն ասում էր․

«Մերկ դուրս եկա մորս որովայնից,Մերկ էլ կվերադառնամ այնտեղ։ Եհովան տվեց, Եհովան էլ վերցրեց։ Թող Եհովայի անունը օրհնյալ լինի»։ (Հոբ 1։21 )

Չնայած նրան, որ Հոբը կորցրեց իր ունեցվածքը և երեխաներին, Հոբը սիրում էր Աստծուն, այդ իսկ պատճառով նա վստահաբար ասում էր․ «Նույնիսկ եթե նա սպաներ ինձ, մի՞թե չէի սպասի»։ (Հոբ 13։15)