Ի՞նչ է պետք համբերելու համար

«Ուստի համբերող եղեք, եղբայրներ` մինչև Տիրոջ գալուստը, ահա մշակը սպասում է երկրի թանկագին պտղին, և համբերությամբ է սպասում, մինչև նա ստանա իր առաջին ու վերջին անձրևը: Դուք էլ համբերեցեք, ձեր սիրտը ամրացրեք, որ Տիրոջ գալուստը մոտ է» (Հակոբոս 5:7-8): 

Գրեթե բոլորի կյանքում կա համբերության պակասության խնդիրը: Սակայն խոսքը պատվիրում է, որ համբերենք մինչև Տիրոջ գալուստը, այսինքն` մինչև վերջ:

Ինչպե՞ս համբերել և ի՞նչ է պետք համբերելու համար:

  1. Հարկավոր է վստահություն: Երբ մենք վստահում ենք Աստծուն, կարողանում ենք համբերել և սպասել:
  2. Հարկավոր է հավատք: Երբ հավատում ենք, գիտենք նաև, որ Աստված իր խոսքը և իր խոստումները կատարում է:
  3. Հարկավոր է հույս: Հույսնն է, որ օգնում է մեզ համբերել խնդիրների մեջ, այն օգնում է մեզ համբերել մինչև աղոթքի պատասխան ստանալը:

Աստծո խոսքը քաջալերում է մեզ, որ մինչև վերջ համբերենք և կարողանանք Աստծուն հաճելի լինել: Նրանք, ովքեր համբերում են Աստծո օրհնությունն են ունենում: