Ամբողջ ուժը

Հայրն ուշադրությամբ հետևում էր իր փոքրիկ որդուն, ով փորձում էր տեղաշարժել ոչ այնքան մեծ սեղանը: Փոքրիկը ջանում, ջանում է, բայց անգամ մի միլիմետրով չի կարողանում տեղաշարժել այն:

– Դու իսկապես օգտագործեցիր քո բոլոր ուժե՞րը,- հարցնում է հայրը, երբ երեխան հոգնում և հանձնվում է:

– Այո՛,- պատասխանում է տղան:

– Ո՛չ,- հերքում է հայրը,- քանի որ դու չխնդրեցիր ինձ օգնել քեզ:

Մեզնից ոչ բոլորն ունեն հայր այս երկրի վրա, բայց մենք ունենք երկնային Հայր, և միայն Նրան աղոթելուց հետո կարող ենք ասել, որ օգտագործել ենք մեր բոլոր ուժերը:

Բրունո Ֆերրերո

Հ.Գ. Դժվարության ու խնդիրների մեջ մի՛ մոռացիր աղոթել և խնդրել Հայրիկիդ օգնել քեզ: