Հայտնի է երեխաների չարաճճիության նոր պատճառը. հետազոտություն
Փենսիլվանիայի համալսարանի գիտնականների կարծիքով հղի կնոջ ծխողների շրջապատում գտնվելը կարող է նպաստել հետագայում երեխայի վարքի հետ խնդիրների առաջացմանը:
Նրանք վերլուծել են ավելի քան 600 մայրերի և նրանց 5-6 տարեկան երեխաների մասին տեղեկությունները: Մայրերին խնդրել են պատմել, թե ինչ հաճախականությամբ են նրանք հղիության ընթացքում գտնվել ծխողների շրջապատում:
Պարզվել է, որ եթե ապագա մայրերը շնչել են ծխախոտի ծուխը ամենաքիչը 30 րոպե, ապա 5 տարեկան երեխաների մոտ կրկնապատկվել է ուշադրության և իրեն ոչ ագրեսիվ պահելու խնդիրները: