6000 միավոր երկնքի համար

«Դուք նրանից եք Քրիստոս Հիսուսով, որ մեզ Աստծուց իմաստություն, արդարություն, սրբություն և փրկություն եղավ։ Որպեսզի, ինչպես գրված է՝ Նա, որ պարծենում է, Տիրոջմով թող պարծենա» 

 (1 Կոր․ 1։30֊31)։

Մի մարդ կանգնած էր երկնքի դարպասների առջև։ Հրեշտակը նրան ասաց, որ ներս մտնելու համար նրան 6000 միավոր է հարկավոր։ Մարդը պատասխանեց․

— Դե, ես եկեղեցի եմ հաճախել։

— Բարի , ֊ ասաց հրեշտակը, ֊ դա հինգ միավոր արժե։

Մարդը ցնցված էր, թե ինչպես պիտի հասնի անհրաժեշտ 6000 միավորին՝ երկինք մտնելու համար։

— Դե, ֊ շարունակեց մարդը, ֊ ես գողություն կամ սպանություն չեմ արել։ Ես փորձում էի անել ճիշտ և սիրել ընկերոջս իմ անձի պես։

— Բարի, ֊ ասաց հրեշտակը, ֊ դա ևս հինգ միավոր արժե։

Մարդը հուսահատված էր։ Եթե այս բարի գործերն այսքան քիչ արժեն, ինչպե՞ս նա կհասնի անհրաժեշտ միավորներին։ Հանկարծ նրա միտքն իր բարի գործերից փոխվեց դեպի Գողգոթա։ Ուրախ ձայնով նա ասաց․

— Ես ընդունեցի Հիսուս Քրիստոսին որպես իմ Փրկչի։

— Հրաշալի է, ֊ պատասխանեց հրեշտակը։ ֊ Դա արժե 6000 միավոր։ Մտի՛ր երկնային ուրախության մեջ։

« Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունն ու կյանքը ․․․ »

(Հովհաննես 14։06)։

«Նա, որ Որդուն ընդունել է, կյանք ունի, և նա, որ Աստծո Որդուն չի ընդունել, կյանք չունի»

(1 Հովհ․ 5։12)։