Ես եմ քո արարիչը — Առակ

Դա շատ վաղուց էր․․․
Հայրը 18 տարեկանի արթիվ դստերը նվիրեց ժամացույց: Դա շատ թանկարժեք և բացառիկ ժամացույց էր, և այն պատրաստված էր այն ժամանակվա ամենահայտնի ժամագործի կողմից:

Անցան շատ տարիներ: Նրա հայրը այևս կենդանի չէր: Մնացել էր միայն այս հիշողությունը՝ հոր նվերը:
Բայց հանկարծ ժամացույցը դադարեց աշխատել։
Կինը շատ տխրեց։ Դա ոչ միայն ժամացույց էր, այլ շատ թանկ բան իր համար՝ դա իր հայրիկի հիշողությունն էր:

Նա տարավ ժամացույցը մասնագետի մոտ, սակայն նա ասաց, որ չի կարող ոչնչով օգնել, ժամացույցը արդեն շատ հին է և վնասված։ Կինը գտավ ևս մի քանի լավ մասնագետներ, սակայն նրանք էլ շատ երկար ժամանակ ուսումնասիրելուց հետո ոչնչով չկարողացան օգնել։
Հուսահատված, կինը վերցրեց իր սիրելի հայրիկի նվերը և գնաց տուն։ Հանկարձ նրա հայացքը ընկավ ժամացույցի հետևի մասում մանր գրվաց տառերի վրա, գրված էր այն մասնագետի անունը, ով սարքել էր այս ժամացույցը։
Սա նրա վերջին հույսն էր:

Շատ մեծ դժվարությամբ նա գտավ այս մասնագետին, որը ՝ ի երջանկություն դեռ ողջ էր:
Կինը տվեց ժամացույցը վարպետին, և նույնիսկ չհասցրեց ոչինչ ասել։ Վարպետը միանգամից ճանաչեց ժամացույցը: Չէ որ դա իր ձեռքի գործն էր:
«Եկեք վաղը նույն ժամին», — ասաց նա:

Հաջորդ օրը կինը կրկին վարպետի տանն էր, և նա իր ձեռքերում պահում էր ժամացույցը, որը աշխատում էր վարկյանների ճշգրտությամբ։

Հուզված կինն ասաց — «Ինչպե՞ս դուք կարողացաք վերանորոգել այն: Շատ հայտնի մասնագետներ ինձ ասացին, որ դա ենթակա չէ վերանորոգման»:
Վարպետը նայեց կնոջը իր խոր և իմաստուն աչքերով և ասաց — «Աղջիկս, ես իմ ձեռքերով եմ հավաքել այս ժամացույցը, ես գիտեմ նրա ամեն մասնիկը, ես գիտեի թե ինչպես պետք է այն վերանորոգել»:

Այս առակը սովորեցնում է մեզ այն, որ նույնիսկ եթե բոլորը ասում են, որ ոչ-մի լուծում չկա քո խնդրին։ Եթե բոլորը ասում են որ քո իրավիճակը անհույս է, դու անբուժելի հիվանդ ես, կամ քո ամուսինը երբեք չի փոխվի, քո երեխան չի ապաշխարելու․․․
Աստված աում է — «Ես եմ քո արարիչը, ես գիտեմ քո մազերի թիվը, քո ոսկորների կառուցվածքը։ Ես ստեղծել եմ քո սիրտը, գիտեմ քո բոլոր ծածուկ տեղերը։
Ես քո արարիչն եմ, և ես գիտեմ ինչպես ամեն բան ուղղել և վերականգնել քո կյանքում»։

Շատ ժամանակ մենք նման ենք այդ ժամացույցին, որը տարիների ընթացքում և այս դժվարին կյանքի արհավիրքների մեջ լրիվ ջարդվել է։
Բայց փառք մեր Աստծուն որ նա հավատարիմ և ամենագետ մասնագետի նման միշտ արձակում է իր զորությունը մեզ վերականգնելու և նոր մարդ սարքելու համար։