Ամուր բռնի´ր իմ ձեռքը

Հայրը փոքրիկ դստեր հետ անցնում էր կամրջով։ Նա վախեցավ, որ աղջիկը կընկնի կամրջից ներքև, և խնդրեց աղջկան ամուր բռնել իր ձեռքը, սակայն փոքրիկը պատասխանեց.

— Ո՛չ, հայրիկ, դու բռնի՛ր իմ ձեռքը։

— Բայց ո՞րն է տարբերությունը, — զարմացավ հայրը։ Աղջնակը պատասխանեց.

— Մեծ տարբերություն կա, եթե ես բռնեմ քո ձեռքը և ինչ-որ բան պատահի՝ միգուցե ես բաց թողնեմ ձեռքդ։ Բայց եթե դու բռնես, ես համոզված եմ, որ ինչ էլ պատահի, դու իմ ձեռքը ոչ մի դեպքում բաց չես թողնի…

Մենք հաճախ աղոթում ենք. «Տեր, մեզ մի՛ թող», սակայն այդ մենք ենք Աստծուն թողնում։ Ինչ էլ որ պատահի, Նա երբեք մեզ մենակ չի թողնում, Նա մեզ հետ է անընդհատ…