Երբ ձեր տղաները մեծանում են
16 տարեկանը հատուկ տարիք է երեխաների մոտ: Սկսում ես տեսնել քո տղայի մեջ տղամարդկային դրսևորումներ, բայց, միևնույն ժամանակ, թույլ ես տալիս, որ դեռ տղա մնա:
Երեխայի 16 տարին հատուկ փուլ է նաև մոր համար, ով ստանում է իր դասերը.
- Ավելի շատ իմաստություն որոնիր. դու պետք կգաս քո որդուն՝ որպես իմաստուն ընկերուհի:
- Ծաղկիր՝ որպես կին. այդպես դու լավ օրինակ կլինես նրան՝ իր կնոջ համար:
- Հետևիր քո զարգացմանը. որդին պետք է գիտակցի, որ կնոջ զարգացումը չի ավարտվում երեխա բերելով, այլ շարունակվում է ողջ կյանքի ընթացքում:
- Սովորեցրու հարգել ու պատվել քեզ՝ որպես կնոջ: Այդպես քո երեխաները կլինեն օրհնված ու երկար տարիների կյանք կունենան:
- Ապրիր ապագայով, ոչ թե անցյալով: Պատանիներին չի հետաքրքրում, թե ինչպիսին են նրանք եղել փոքր ժամանակ, նրանց համար կարևոր է, թե հավատո՞ւմ է իրենց մայրիկը, թե ով կարող են իրենք դառնալ, ինչի կարող են հասնել:
- Եղիր ուսուցիչ, բայց ավելի շուտ՝ խորհրդատուի դիրքում: Հաճախ հարցրու նրան իր ծրագրերի մասին և դադարիր խրատել ու անվերջ թելադրել:
- Փոխանցիր մայրական հավատքի ժառանգությունը, անվերապահ ու անպայմանական սիրո ժառանգությունը, որոնք տալիս են վստահություն նրա յուրահատկությանը:
- Աղոթիր, որ նա հստակ տեսնի իր ճանապարհը:
- Պատվիր նրա մեջ տղամարդուն: Լավ է՝ սկսել դա անել դեռ մանկությունից, այլապես 16 տարեկանից սկսելով՝ կարող ես ուշանալ. նա ուղղակի էլ չի հավատա դրան:
- Միշտ ամուսինը պետք է լինի ավելի կարևոր որդուց, այդպես ձեր որդին կիմանա, որ ինքն էլ կլինի ամենակարևորը իր կնոջ ու իր ստեղծած ընտանիքի համար…
Սվետլանա Սպիվակովա
Աղբյուր՝ CrossNews.AM