Այն օրը, երբ փոխվեց ողջ աշխարհը

Մի անգամ մի մարդ իր երկու դուստրերի հետ հայտնվում է ձնաբքի մեջ և կորցնում տունդարձի ճամփան։ Երբ վրա է հասնում գիշերը, հայրը հանում է իր վերարկուն և դրանով ծածկում դուստրերին: Հաջորդ առավոտյան նրանց գտնում է փրկարարական խումբը. երկու աղջիկները ողջ և առողջ էին, բայց հայրը սառնամանիքից մահացել էր։ Նա տվել էր իր կյանքը նրանց համար, ում սիրում էր:

Հենց այսպիսի բան էլ արեց Հիսուսն ինձ և քեզ համար։ 2000 տարի առաջ Նա Իր կյանքը զոհեց խաչի վրա, որպեսզի վճարի մեր մեղքերի համար: Այդ մահը հոգևոր ու հավիտենական մահ էր, որը ոչ թե կյանքի դադարեցումն էր, այլ հավիտենական բաժանում Աստծուց՝ սիրո և կյանքի հեղինակից ու Արարչից։

Բայց, երբ Հիսուս հարություն առավ մեռյալներից, Նա հավիտյան հաղթանակ տարավ և իշխանություն ձեռք բերեց մահվան և մեղքի վրա։
Այդպես վարվելով՝ Նա երաշխավորեց հավիտենական կյանք բոլոր նրանց, ովքեր ընդունում են Իրեն որպես Տեր և Փրկիչ։

Հիսուս միակ հարյալ և կենդանի Աստվածն է, և այն օրը, երբ Նա հարյավ մեռելներց, դարձավ ողջ աշխարհի վերափոխման օր։ Եվ այն օրը, երբ դու և ես հանձնում ենք մեր կյանքը Նրան և ստանում Նրա ներումը, այն օրն է, երբ հավիտյան փոխվում է մեր ամբողջ կյանքը։