Դեղ՝ կոտրված սրտի համար
Բոլորս, այսպես թե այնպես, անցնում ենք ցավի միջով: Ամեն մարդ երկրի վրա ունի ցավի իր բաժինը:
Երբ մարդը խորը ցավ ունի, նրան դժվար է փախչել ներքին վախից ու տանջանքից:
Նման դեպքերում ձեր լավագույն ընկերն անգամ չի կարող հասկանալ ձեր ներքին պայքարը, չի կարող զգալ ձեր ստացած վերքերը:
Կա՞ արդյոք դեղ՝ կոտրված սրտի համար, բժշկություն՝ ներքին ցավի համար: Հնարավո՞ր է արդյոք կոտրված սրտի մասնիկները միացնել ու նորից ամբողջացնել այն: Аелита Андре
Այո՛: Հակառակ դեպքում՝ Աստծո Խոսքը խաբկանք կլիներ:
Սակայն դա այդպես չէ:
Աստված չի խոստացել մեզ անցավ ու անհոգ կյանք, Նա մեզ խոստացել է ճանապարհ դեպի փրկություն: Նա խոստացել է օգնել մեզ՝ տանելու ներսի ցավը: Եթե թուլությունը ստիպում է ձեզ կասկածել, ապա Նա խոստացել է ձեզ ուժ տալ և ոտքի կանգնեցնել:
Մեզ սիրող Հայրն ասում է. «Ձեզ ուրիշ փորձություն չի պատահի, բացի մարդկային փորձությունից. բայց Աստված հավատարիմ է, որ չի թողնի ձեզ ձեր կարողությունիցը վեր փորձվելու, այլ փորձության հետ ելքն էլ կպատրաստի, որ կարողանաք համբերել» (Ա Կորնթացիս 10.13):
Երկնային Հայրը հետևում է մեզ՝ չկտրելով Իր աչքը մեզնից: Մեր ամեն շարժումը վերահսկվում է Նրա կողմից, ամեն արցունքը հավաքվում է մի անոթի մեջ: Նա թույլ չի տա, որ ցավը կործանի ձեր միտքը: Նա թույլ չի տա, որ խեղդվեք ձեր արցունքների մեջ: Նա խոստացել է ժամանակին գալ՝ մեր արցունքները սրբելու և մեզ ուրախություն տալու:
Դուք հնարավորություն ունեք ձեր սրտերում ուրախանալու և ցնծալու Տիրոջ մեջ: Աստծո աչքը ձեզ վրա է, և Նա պատվեր է տվել՝ վե՛ր կանգնելու և թոթափելու ամեն վախերը, որոնք կասկածներ են ծնում:
«Տիրոջ աչքերը արդարների վրա են. և Նրա ականջները՝ նրանց աղաղակի վրա» (Սաղմոս 34.15):
Դեյվիդ Ուիլկերսոն