Ամեն մարդու մեջ պայքար է ընթանում
Մեկ անգամ հայրս ինձ կյանքի մի ճշմարտություն սովորեցրեց, որը միշտ պահում եմ իմ մտքում.
– Ամեն մարդու մեջ պայքար է ընթանում, որը շատ նման է երկու գայլերի պայքարին: Գայլերից մեկը ներկայացնում է չարիքը՝ նախանձը, խանդը, ափսոսանքը, եսասիրությունը, մեր ես-ի նկրտումները, սուտը: Մյուսը բարին է ներկայացնում՝ խաղաղությունը, սերը, հույսը, ճշմարտությունը, բարությունը և հավատարմությունը:
Երբ նա պատմեց ինձ առաջին անգամ, սա հարց առաջացրեց իմ ներսում.
– Իսկ ո՞վ է հաղթում այդ մենամարտում:
Նա ժպտաց ու ասաց.
– Միշտ հաղթում է նա, ում դու կկերակրես:
Հ. Գ. Պետք է ուշադիր լինել, թե ինչ մտքեր են առաջանում մեր մեջ: Զուր չէ, որ մարդիկ ասում են. «Կցանես միտք՝ կհնձես գործողություն, կցանես գործողություն՝ կհնձես սովորություն, կցանես սովորություն՝ կհնձես բնավորություն, իսկ բնավորություն ցանելով էլ՝ կհնձես կյանք»:
Թող սա մտորումների առիթ լինի այսօր ձեզ համար:
Աղբյուր՝ bible-facts.ru