10 փաստեր սթրեսի մասին
1. Ժպիտը նվազեցնում է սթրեսի հորմոնները և ամրացնում է իմունային համակարգը` արյան մեջ բաց թողնելով առողջարար հորմոններ:
2. Սթրեսը կապված է մահվան 6 հիմնական պատճառների հետ` սրտային հիվանդություններ, թոքերի քաղցկեղ, ներքին օրգանների հիվանդություններ, դժբախտ պատահարներ, լյարդի ցիրոզ և ինքնասպանություն:
3. 2009 թվականին CNN-ի հարցումը ցույց տվեց, որ սթրեսի համար մեկ պատճառը մի շարք երկրներում փողն է: Ամենաշատ փողի կարիք ունեցող երկրներից էին` Մալազիա, Չինաստան, Սինգապուր, ԱՄՆ, ամենաքիչը` Ռուսաստան, Ֆրանսիա, Իտալիա:
4. Այն, որ սթրեսից մազերը սպիտակում են, չի համապատասխանում իրականությանը: Սթրեսից մազերը կարող են թափվել:
5. Սթրեսի ժամանակ բիբերը լայնանում են` փորձելով հավաքել ավելի շատ տեսողական ինֆորմացիա իրավիճակի մասին:
6. Ալկոհոլն ու ծխախոտը չեն օգնում սթրեսից դուրս գալուն, այլ միայն ավելացնում են այն:
7. Տղամարդիկ ավելի շատ են ենթարկվում սթրեսային հիվանդությունների, քան կանայք:
8. Մեղքի զգացումը թուլացնում է իմունային համակարգը:
9. Սթրեսից առավել շատ տառապում են գերծանրաբեռնված մարդիկ, այսպես կոչված «աշխատանքի թմրամոլները»:
10. Շոկոլադը, ընկույզը և բանանը բարձրացնում են տրամադրությունը և օգնում են պայքարել սթրեսի դեմ: