Կոֆեինի դրական և բացասական ազդեցությունները. գիտնականներ

Բրիտանացի գիտնականները ներկայացնում են մարդու օրգանիզմի վրա կոֆեինի դրական և բացասական ազդեցությունները:

Մասնագետները հաստատել են մարդկանց տոնուսը, աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու սուրճի հատկությունները: Փորձագետները նաև հայտնում են, որ կոֆեինը կարող է պաշտպանել ընկճախտից: Մասնագետները նաև ապացուցել են, որ կոֆեինը զգալիորեն նվազեցնում է բորբոքային գործընթացները գլխուղեղի նյարդային վերջավորություններում:

Հետազոտողները պարզել են՝ վարկածը, որ սուրճը կարող է նպաստել արյան ճնշման բարձրացմանը, հանգեցնել սրտի հետ կապված խնդիրների առաջացմանը, չի հերքվել: Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս նկատի ունենալ հակացուցումների մասին բոլոր տվյալները և սահմանափակել կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը:

 

Աղբյուր՝ newsyou.info