Համար 1 աղոթքը, որ գործում է ամեն ժամանակ

Ես նախկինում շատ էի պայքարում աղոթքի` իմ կյանքում առաջընթաց ունենալու համար:

Կան ժամանակներ, երբ աղոթքը շատ հեշտությամբ է տրվում, և իմ սիրտը միաձուլված է լինում աստվածայինին:

Բայց իմ կյանքում եղել են նաև այնպիսի ժամանակներ, երբ իմ աղոթքի կյանքն ավելի նման էր հոգոցի կամ ուս թոթվելուն: Դա ասես մի մութ ժամանակ լիներ, իմ աղոթքը բառացիորեն ստիպում էր ինձ ձեռքերս դեպի վեր բարձրացնել՝ հուսախաբության, վախի ու կասկածանքի մեջ:

Բայց, անկախ դրանից, աղոթքն իմ կյանքի ու իմ ընտանիքի կյանքի հիմնական մասն է: Մենք աղոթում ենք ճաշից առաջ, մենք աղոթում ենք քնելուց առաջ: Կան շշունջով ասված աղոթքներ, թեթև ու ծանր աղոթքներ, գոհաբանության աղոթքներ ու ցավով լի աղոթքներ:

Մինչ մեր կյանքն առաջ է գնում, այդպես էլ երկնքի հետ մեր աղոթքներն են գնում առաջ:

Այսօր ցանկանում եմ գրել այն մասին, թե որն է աղոթքի նպատակը ինձ համար, ինչպես է այն գործում, ինչ է այն իրականացնում, և ինչու է մեզ երբեմն թվում, թե Աստված անգամ չի էլ լսում մեզ:

Այսօր ես իսկապես ցանկանում եմ կիսվել ձեզ հետ իմ բացահայտմամբ. կա աղոթք, որը, ես վստահ եմ, գործում է բոլոր ժամանակներում՝ 100 տոկոսով: Դա Գաբեսի աղոթքը չէ կամ մեկ այլ վերամբարձ աղոթք:

Ահա այդ աղոթքը.

«Աստվա՛ծ, խնդրում եմ՝ ցույց տուր ինձ, թե ինչպես կարող եմ այսօր ներդրում ունենալ մեկի կյանքում»:

Մեր շուրջն ամեն ժամանակ մարդիկ կան: Անգամ եթե դուք տնային տնտեսուհի եք, միշտ էլ կա մեկը, ում հանդեպ կարող եք դրսևորել ձեր սերը, ասել սիրո ու հոգատարության խոսքեր, լինել հույսի հաստատություն:

Միշտ կա մեկը, ով գուցե կարիք ունի գումարի՝ իր հաշիվները վճարելու համար:

Միշտ կա մեկը, ով որոնումների մեջ է:

Միշտ կա մեկը, ով գուցե կարիք ունի մեկի, որ պարզապես իր կողքին կլինի, թեկուզ առանց բառ անգամ արտաբերելու, պարզապես կարիք ունի հավատարիմ ու հասկացող մեկի ներկայության:

Հաճախ լսում եմ նման խնդրանքներ. «Խնդրո՛ւմ եմ, աղոթեք այսինչ ընտանիքի կարիքների համար, որ Աստված լրացնի այդ կարիքները»:

Նման աղոթքների պատասխանն իրականում հենց մենք ինքներս ենք:

«Հայր մեր» աղոթքի՝ «Քո Արքայությունը գա, Քո կամքը լինի երկրի վրա՝ ինչպես որ երկնքում է» հատվածն իրականում մեր մասին է՝ քո և իմ մասին: Մենք այդ իրականությունը կյանքի կոչողներն ենք՝ հենց այստեղ, հենց հիմա:

Գնա՛ և այսօր դարձիր որևէ մեկի աղոթքի պատասխանը:

Մեթ Չեմբերս

Աղբյուր՝ CrossNews.am