Ինչու՞ է Աստված լռում
Աստված մշտապես միջամտում է մեր կյանքին և դա հրաշալի է։
Նա անընդհատ խոսում է մեզ հետ, աջակցում է, մխիթարում է մեզ: Եվ չկա ավելի մեծ ու գեղեցիկ բան, քան այն, որ մենք լսում ենք Աստծո ձայնը։
Բայց երբեմն պատահում է, որ Աստված մի պահ լռում է:
Իրականում մենք այդ ժամանակները չենք սիրում, բայց ես սովորել եմ գնահատել դրանք: Դա նույնպես հրաշալի ժամանակ է, քանի որ դրանով Աստված ժամանակ է տալիս մեզ մտորել և բացահայտել գաղտնիքներ, որոնց մասին մենք չէինք մտածի Աստծո հետ շփման ընթացքում։
Ահա մի քանի կարճ մտքեր, որոնք օգնում են ինձ, երբ մտնում եմ այդպիսի լռության մեջ:
Աստված օգտագործում է լռությունը մեզ արթնացնելու համար։
Երբ Աստված դադարում է խոսել, գալիս է վերանայման և անձնական վերագնահատման ժամանակը: Հնարավոր է որ ես պետք է ավելի զորանամ, նոր բարձրունքների և արժեքների անցնեմ: Հնարավոր է նաև, որ իմ սրտում դեռ բացասական բաներ կան, որը հավանաբար պետք է բացահայտել, հասկանալ, ապաշխարհել։
Աստծո լռությունը պետք է ավելի մոտեցնի ինձ նրան, ես պետք է փնտրեմ նրան և գտնեմ նոր կապ, նոր հաղորդակցման թեմաներ, միջոցներ։
Լռությունը չպետք է օտարացնի ինձ Աստծուց, ես չպետք է անտարբեր մնամ և պարզապես առանց Նրա ձայնի անհոգության մեջ ընկնեմ:
Թույլ մի տվեք, որ Սատանան խաբի ձեզ` Աստված սիրում է ձեզ։
Շատ հաճախ սատանան օգտագործում է Աստծո լռությունը իր նպատակների համար: Եվ փոխարեն աճելու և բարձրանալու, մենք սկսում ենք կասկածել և ընկնել։
Նա մեզ մտքեր է բերում որպեսզի մենք զգանք մեզ մերժված կամ ենթադրենք, որ Աստված հոգնել է մեզանից և մեր թույլ կողմերից:
Հիշեք, որ Աստված սեր է: Նրա սերը մեր հանդեպ այնքան մեծ է և հզոր , որ անմիտ կլինի խաբվել սատանային։
Նրա ամեն մի քայլը ուղղված է մեզ բարձրացնելու , ուժ տալու ։
Աստվածաշունչը երբեք չի լռում:
Երբեմն Աստված լռում է, որ մենք ինքներս սկսենք փնտրել նրան
֊Որտե՞ղ փնտրել,֊ կհարցնեք դուք
֊Աստվածաշնչում։
Անկախ նրանից, թե ինչքան խորն է Աստծո լռությունը, Աստծո Խոսքը երբեք չի դադարում աղաղակել և կանչել քեզ:
Սկսեք կարդալ Աստվածաշունչը և Աստծո խոսքը կսկսի խոսել ձեզ հետ։
Յուրաքանչյուր խոսքը ոգեշնչում է ձեզ և ներթափանցում է ձեր հոգին:
Անհնար է փնտրել Աստվածաշնչում պատասխաններ և չգտնել նրանց:
Սուրբ Հոգին հաճախ խոսում է մեզ հետ հենց Աստվածաշնչի միջոցով, մենք գտնում ենք պատասխաններ, որոնք կարող են փոխել մեր կյանքը այս պահին։
Աստված միշտ ձեզ հետ է, և նույնիսկ լռությունը չի նշանակում, որ նա թողեց ձեզ:
Գուցե նա էլ ուզում է իմանալ, թե որքանով դու ունես նրա կարիքը։
Փնտրեք նրան ճիշտ ժամանակին և նա կպատասխանի ձեզ, մի վախեցեք, դուք միայնակ չեք:
“Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։
Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի։” (Մատթէոս 7: 7)