Յուրահատուկ վերաբերմունք

Յուրահատուկ վերաբերմունքը սկսվում է նվիրվածությունից: Աստված մեզ տվել է կյանք, որի ղեկավարը մենք ենք: Նա երկրավոր կյանքում չի ստիպում ոչինչ, Նա երբեք ստիպողական բաներ չի անում, բոլոր որոշումները տրված են մեզ և մենք ենք կառավարում մեր կյանքը:

«Ուրախացիր, երիտասարդ, քո մանկությունում, և թող զվարճացնի քեզ քո սիրտը երիտասարդությանդ օրերումը. Եվ գնա քո սրտի ճանապարհովը և աչքերիդ նայվածքովը. Եվ իմացիր, որ սրանց ամենի համար * Աստված քեզ դատաստանի է բերելու» (Ժողովող 11:9)։

Աստված տալիս է մեզ խորհուրդներ, թե ինչպես ապրենք, որ օգուտ ունենանք: Աստված ուզում է, որ մենք երկրպագենք Իրեն, Նա կարիք չունի այդ երկրպագության, սակայն դա մեզ համար է, որպեսզի կյանքում ճիշտ դիրք ունենանք:

Աստված մեզ տալիս է խորհուրդներ, պատվերներ, որ ամեն մեկս մեր դիրքում գտնվենք: Նա ցանկանում է, որ մենք օրհնված ապրենք, սակայն կա մի խանգարող հանգամանք, որը` մեր որոշումն է:

Մեր որոշումներն են, որ կառուցում են մեր հոգևոր ապագան:

Եթե դու յուրահատուկ վերբերմունք չունեցար քո և Աստծո փոխհարաբերություններում, մի օր այն կդառնա քեզ համար սովորական և դու այլևս չես հաղորդակցվի Աստծո հետ:

Երբ մենք յուրահատուկ ենք վերաբերվում Աստծուն, Նա էլ մեզ հետ է վերաբերվում նույն կերպ, այդ ժամանակ Աստված յուրահատուկ ձևով օրհնում է մեզ:

Հայկ Սահրադյան

Աղբյուր՝  vernatun.am